Հոդված 9
Հոդված 9
Հետազոտություններ, մշակումներ, հասարակության տեղեկացում և տեղեկության փոխանակում
1. Կողմերը համագործակցում են իրենց ազգային օրենսդրությանը, կանոններին և պրակտիկային համապատասխան և հաշվի առնելով, մասնավորապես, զարգացող երկրների կարիքները, նպատակ ունենալով ուղղակի կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով աջակցել հետազոտությունների, մշակումների զարգացմանը և տեղեկության փոխանակմանը, հետևյալի մասին՝
ա) կարգավորվող նյութերի անվտանգ պահպանության բարելավման, օգտագործման, վերաշրջանառության կամ ոչնչացման, կամ դրանց արտանետումների այլ ձևով կրճատման առավել կատարելագործված տեխնոլոգիայի մասին,
բ) կարգավորվող նյութերի հնարավոր փոխարինողների, դրանք պարունակող արտադրանքի և նրանց հիման վրա արտադրված արտադրանքի մասին,
գ) կարգավորման համապատասխան ռազմավարության կիրառման հետ կապված ծախսերի և օգուտների մասին:
2. Կողմերը անհատապես, միասին կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով համագործակցում են, հասարակության կողմից կարգավորվող նյութերի և օզոնային շերտը քայքայող այլ նյութերի արտանետումների էկոլոգիական հետևանքները ավելի խորը հասկանալն ապահովելու գործում:
3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում և ապա, երկու տարին մեկ, յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը ներկայացնում է հակիրճ հաշվետվություն սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին: