Հոդված 13
Հոդված 13
Ֆինանսական դրույթներ
1. Սույն Արձանագրության իրականացման համար անհրաժեշտ միջոցները, ներառյալ նաև նրանք, որոնք անհրաժեշտ են քարտուղարության գործունեության համար, կապված սույն Արձանագրության հետ, ձևավորվում են բացառապես Կողմերի անդամավճարների հաշվին:
2. Կողմերն իրենց առաջին խորհրդակցության ժամանակ միաձայնությամբ հաստատում են սույն Արձանագրության կատարման համար ֆինանսական կանոնները: