Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Կողմերի խորհրդակցություններ

1. Կողմերն անց են կացնում խորհրդակցություններ կանոնավոր ժամանակահատվածներից հետո: Կողմերի առաջին խորհրդակցությունը քարտուղարությունը գումարում է սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց ոչ ուշ , քան մեկ տարի հետո, ինչպես նաև Կոնվենցիայի Կողմերի խորհրդակցության հետ միասին, եթե վերջինս նախատեսված է այդ ընթացքում:

2. Եթե Կողմերը չընդունեն այլ որոշում, Կողմերի հաջորդ հերթական խորհրդակցությունները անց են կացվում Կոնվենցիայի Կողմերի խորհրդակցությունների հետ համատեղ: Կողմերի արտահերթ խորհրդակցությունները կարող են անցկացվել ցանկացած այլ ժամկետներում, Կողմերի ցանկացած խորհրդակցության որոշման համաձայն կամ ցանկացած Կողմի գրավոր խնդրանքով, այն պայմանով, որ քարտուղարության կողմից այդպիսի խնդրանքը Կողմերին ուղարկելու ամսաթվից հետո, վեց ամսվա ընթացքում, նա ստանա Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդի պաշտպանությունը:

3. Իրենց առաջին խորհրդակցությանը Կողմերը՝

ա) միաձայն հաստատում են իրենց խորհրդակցությունների ընթացակարգային կանոնները,

բ) միաձայն հաստատում են 13-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ֆինանսական կանոնները,

գ) 6-րդ հոդվածի համաձայն, ստեղծում են խմբեր և որոշում նրանց ղեկավարման շրջանակները,

դ) քննարկում և հաստատում են 8-րդ հոդվածում հիշատակված գործընթացները և կազմակերպչական մեխանիզմը,

ե) 10-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սկսում են աշխատանքային պլանների նախապատրաստումը:

4. Կողմերի խորհրդակցությունների գործառույթները կայանում են հետևյալում՝

ա) սույն Արձանագրության կատարման և նախատեսված կրճատումների ամփոփում,

բ) 2-րդ հոդվածի 9-րդ կետում նշված ցանկացած ճշտումների և կրճատումների վերաբերյալ որոշման ընդունում,

գ) որոշումների ընդունում հավելվածներում ընդգրկված նյութերի թվի լրացման, ընդլայնման կամ կրճատման մասին, ինչպես նաև 2-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարգավորման համապատասխան միջոցառումների ձեռնարկման վերաբերյալ,

դ) անհրաժեշտության դեպքում, ղեկավար ցուցումների կամ 7-րդ հոդվածով և 9-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված տեղեկության ներկայացման գործընթացների ընդունում,

ե) 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ներկայացված տեխնիկական օգնության մասին հարցումների քննարկում,

զ) 12-րդ հոդվածի «գ» ենթակետին համապատասխան՝ քարտուղարության կողմից պատրաստված զեկուցումների քննարկում,

է) 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորման միջոցառումների գնահատման անցկացում` 6-րդ հոդվածին համապատասխան,

ը) սույն Արձանագրության մեջ ուղղումներ մտցնելու մասին առաջարկությունների, ցանկացած գոյություն ունեցող կամ նոր հավելվածի՝ սահմանված կարգով քննարկում և ընդունում,

թ) սույն Արձանագրության իրականացման համար բյուջեի քննարկում և հաստատում,

ժ) սույն Արձանագրության նպատակների իրականացման համար պահանջվող ցանկացած լրացուցիչ միջոցառումների քննարկում և ընդունում:

5. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Արձանագրության Կողմեր չհանդիսացող ցանկացած պետություն կարող է Կողմերի խորհրդակցությունում ներկայացվել որպես դիտորդ: Ցանկացած մարմիններ կամ հաստատություններ՝ ազգային և միջազգային, կառավարական և ոչ կառավարական, որոնք իրավասու են օզոնային շերտի պահպանության բնագավառներում և որոնք տեղեկացրել են քարտուղարությանը, խորհրդակցությանը, որպես դիտորդ, մասնակցելու իրենց ցանկության մասին, կարող են ստանալ խորհրդակցությանը մասնակցելու թույլտվություն, եթե միայն դրա դեմ չի առարկում Կողմերի ներկաների առնվազն մեկ երրորդը: Դիտորդների թույլտվությունը և մասնակցությունը կարգավորվում է Կողմերի սահմանած ընթացակարգային կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։