Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում 1989 թվականի հունվարի 1-ից` պայմանով, որ ի պահ հանձնվի 1986 թվականի ընթացքում կարգավորվող նյութերի համաշխարհային սպառման գնահատման ոչ պակաս, քան երկու երրորդն ունեցող պետությունների կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ Արձանագրությանը միանալու մասին առնվազն տասնմեկ փաստաթուղթ և կատարվեն Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ի կետի դրույթները: Եթե այդ ժամկետին նշված պայմանները չեն պահպանվել, սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում այդ պայմանների պահպանման ժամկետից հետո իննսուներորդ օրը:

2. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից 1-ին կետի համար ի պահ տրված ցանկացած փաստաթուղթ չի համարվում լրացում այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնել այդ կազմակերպության անդամ պետությունները:

3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետություն կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն դառնում է սույն Արձանագրության Կողմ վավերացման, ընդունման, հավանություն տալու կամ միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնելու իննսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։