Հոդված 12
Հոդված 12
Քարտուղարություն
Սույն արձանագրության նպատակների համար քարտուղարությունը՝
ա) կազմակերպում և սպասարկում է 11-րդ հոդվածով նախատեսված Կողմերի խորհրդակցությունները,
բ) Կողմերի խնդրանքով ստանում և տարածում է 7-րդ հոդվածին համապատասխան ներկայացված տվյալները,
գ) կանոնավոր կերպով պատրաստում և Կողմերին է ուղարկում զեկուցումները, որոնք հիմնված են 7-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան ստացված տեղեկատվության վրա,
դ) տեղեկացնում է Կողմերին, 10-րդ հոդվածին համապատասխան, ստացված տեխնիկական օգնության վերաբերյալ ցանկացած հարցման մասին, այդպիսի օգնությանը աջակցելու նպատակով,
ե) խրախուսում է Կողմերի խորհրդակցություններում Կողմ չհանդիսացող երկրների և կազմակերպությունների՝ որպես դիտորդ մասնակցությունը և Արձանագրության դրույթներին համապատասխան նրանց գործողությունները:
զ) պատշաճ կարգով Կողմ չհանդիսացող պետությունների և կազմակերպությունների դիտորդներին է ուղղում «գ» և «դ» ենթակետերում հիշատակվող տեղեկությունը և հարցերը,
է) կատարում է ցանկացած այլ գործառույթներ Արձանագրության նպատակներին հասնելու համար, որոնք կարող են հանձնարարել նրան Կողմերը: