Հոդված 2
Հոդված 2
Կարգավորման միջոցները
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի տասներկու ամսվա ընթացքում, որն սկսվում է սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու 7-րդ ամսվա առաջին օրվանից և հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակաշրջանում Ա Հավելվածի I խմբի կարգավորվող նյութերի սպառման հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի նրա սպառման հաշվարկային մակարդակը: Այդ նույն ժամանակաշրջանի վերջում այդ նյութերից մեկը կամ մի քանիսը արտադրող յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի իր կողմից արտադրվող այդ նյութերի հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակը, բացառությամբ նրան, որ այդ մակարդակը կարող է աճել, բայց 1986 թվականի մակարդակի համեմատությամբ ոչ ավելի, քան 10%-ով: Այդպիսի աճ թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն անհրաժեշտ է Կողմերի, 5-րդ հոդվածի շրջանակներում գործող, ներքին հիմնական կարիքները բավարարելու համար և Կողմերի միջև արդյունաբերական արտադրանքի բաշխման ռացիոնալիզացիայի նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի, սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո 37-րդ ամսվա առաջին օրվանից սկսած տասներկու ամսվա ընթացքում և հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակաշրջանի համար Ա Հավելվածի II խմբի մեջ ընդգրկված կարգավորվող նյութերի սպառման հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր սպառման հաշվարկային մակարդակը: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այդ նյութերից մեկը կամ մի քանիսը, ապահովում է, որպեսզի իր կողմից արտադրվող այդ նյութերի հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակը, բացառությամբ նրան, որ այդ մակարդակը կարող է աճել, բայց 1986 թվականի մակարդակի համեմատությամբ ոչ ավելի, քան 10%-ով: Այդպիսի աճը թույլատրվում է միայն այն ժամանակ, եթե այն անհրաժեշտ է Կողմերի 5-րդ հոդվածի շրջանակներում գործող, ներքին հիմնական կարիքները բավարարելու համար, և Կողմերի միջև արդյունաբերական արտադրանքի բաշխման ռացիոնալիզացիայի նպատակով: Այդ միջոցառումների կիրառման մեխանիզմը կորոշվի Կողմերի կողմից առաջին խորհրդակցության ժամանակ առաջին գիտական ամփոփումն անցկացնելուց հետո:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի 1993 թվականի հուլիսի 1-ից մինչև 1994 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակամիջոցում և հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակաշրջանում Ա Հավելվածի I խմբին պատկանող կարգավորվող նյութերի տարեկան սպառման մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր կողմից սպառված հաշվարկային մակարդակի 80%-ը: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այդ նյութերից մեկը կամ մի քանիսը, այդ նույն ժամանակահատվածներում ապահովում է, որ իր կողմից արտադրվող այդ նյութերի տարեկան հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակի 80%-ը: Սակայն Կողմերի, 5-րդ հոդվածի դրույթների շրջանակներում գործող, ներքին հիմնական պահանջները բավարարելու և Կողմերի միջև արդյունաբերական արտադրանքի բաշխման ռացիոնալիզացիայի համար իր արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը, բայց 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակի 10%-ից ոչ ավելի:
4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որպեսզի 1998 թվականի հուլիսի 1-ից մինչև 1999 թվականի հունիսի 30-ը և հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսվա ժամանակաշրջանում Ա Հավելվածի I խմբի կարգավորվող նյութերի իր սպառման հաշվարկային մակարդակը չգերազանցի տարեկան 1986 թվականի իր սպառման հաշվարկային մակարդակի 50%-ը: Յուրաքանչյուր Կողմ, որն արտադրում է այդ նյութերից մեկը կամ մի քանիսը, այդ նույն ժամանակաշրջանում ապահովում է, որպեսզի կարգավորվող նյութերի իր արտադրանքի հաշվարկային մակարդակը չգերազանցի 1986 թվականի իր արտադրման հաշվարկային մակարդակի 50%-ը: Սակայն Կողմերի, 5-րդ հոդվածի դրույթների շրջանակներում, գործող հիմնական ներքին կարիքները բավարարելու համար և Կողմերի միջև արդյունաբերական արտադրանքի բաշխման ռացիոնալիզացիայի նպատակով, նրա արտադրության հաշվարկային մակարդակը կարող է գերազանցել այդ սահմանը, բայց ոչ ավելի, քան 1986 թվականի իր արտադրության հաշվարկային մակարդակի 15%-ով: Սույն կետը կիրառվում է այն դեպքում, եթե Կողմերը չընդունեն այլ լուծում խորհրդակցություններից որևէ մեկում ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի երկու երրորդի մեծամասնությամբ, որոնք ներկայացնում են նյութեր սպառող Կողմերի ընդհանուր հաշվարկային մակարդակի ոչ պակաս, քան երկու երրորդը: Այդ լուծումը քննարկվում և ընդունվում է 6-րդ հոդվածում նշված գնահատականների լույսի ներքո:
5. Ցանկացած Կողմ, որի Ա Հավելվածի I խմբի կարգավորվող նյութերի արտադրանքի հաշվարկային մակարդակը 1986 թվականին կազմել է տարեկան 25 կիլոտոննայից պակաս, կարող է փոխանցել յուրաքանչյուր Կողմին կամ ընդունել նրանից ռացիոնալիզացիայի նպատակով 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված սահմանները գերազանցող արդյունաբերության, այն պայմանով, եթե այդ Կողմերի ընդհանուր գումարային հաշվարկային մակարդակը դուրս չգա արտադրության սահմանափակումների սահմաններից, որոնք սահմանված են այս հոդվածով: Այդպիսի արտադրության փոխանցման մասին ծանուցումն ուղարկվում է քարտուղարություն, փոխանցման ժամկետից ոչ ուշ:
6. Ցանկացած Կողմ, որը չի գործում 5-րդ հոդվածի շրջանակներում, և ունի կարգավորվող նյութերի արտադրության հզորություններ, որոնք գտնվում են շինարարության փուլում կամ որոնց համար ընդունվել են պայմանագրային պարտավորություններ մինչև 1987 թվականի սեպտեմբերի 16-ը, և որոնք նախատեսվել են ազգային օրենսդրությամբ, մինչև 1987 թվականի հունվարի 1-ը, այդպիսի հզորությունների արտադրանքը կարող է ավելացնել իր կողմից 1986 թվականի այդ նյութերի արտադրանքի բազային մակարդակին 1986 թվականի իր արտադրանքի հաշվարկային մակարդակը որոշելու նպատակով, պայմանով, որ այդ հզորությունների շինարարությունը կավարտվի մինչև 1990 թվականի դեկտեմբերի 31-ը, և այդպիսի արտադրությունը այդ Կողմի բնակչության մեկ շնչի կողմից կարգավորվող նյութերի ամենամյա սպառումը 0,5 կիլոգրամից չի ավելացնի:
7. 5-րդ կետի համաձայն, արտադրանքի ցանկացած փոխանցման մասին, կամ 6-րդ կետի համաձայն արտադրանքի ցանկացած ավելացման մասին ծանուցումն ուղարկվում է քարտուղարությանը այդպիսի փոխանցման պահից ոչ ուշ:
8. ա) Ցանկացած Կողմ, որը հանդիսանում է տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների անդամ երկիր, համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 6-րդ կետի սահմանումների, կարող է որոշում կայացնել, որ նրանք համատեղ են սպառում այդ հոդվածի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները այն պայմանով, որ նրանց սպառման ընդհանուր գումարային հաշվարկային մակարդակը չի գերազանցում սույն հոդվածում սահմանված մակարդակներին:
բ) Կողմը հայտնում է քարտուղարությանը ցանկացած այդպիսի համաձայնության պայմանների մասին, մինչև սպառման կրճատման ամսաթիվը, որը համաձայնության առարկան է,
գ) այդպիսի համաձայնությունը ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, երբ տնտեսական ինտեգրացիայի այդ տարածաշրջանային կազմակերպության բոլոր անդամ երկրները և ինքը տարածաշրջանային կազմակերպությունը հանդիսանում են Արձանագրության Կողմեր և տեղեկացրել են քարտուղարությանը այն մասին, թե ինչպես են նրանք ապահովում այդ կատարումը:
9. ա) 6-րդ հոդվածի համաձայն, կատարած գնահատականների հիման վրա, Կողմերը կարող են վճիռ ընդունել, թե պետք է արդյոք՝
(i) ճշտել Ա Հավելվածում նշված օզոն քայքայող ունակության հաշվարկային գործակիցները և եթե այո, ապա ինչքանով, և
(ii) հարկավոր է արդյոք անցկացնել կարգավորվող նյութերի արտադրանքի կամ սպառման հետագա ճշտում և կրճատում 1986 թվականի մակարդակի հետ համեմատած, և եթե այո, ապա ինչպիսի մասշտաբներով, ծավալներով և ինչ ժամկետներում,
բ) այդպիսի ճշտումների մասին առաջարկությունները քարտուղարության կողմից հայտնվում են Կողմերին, նրանց խորհրդակցության սկսվելուց առնվազն վեց ամիս առաջ, որտեղ նրանք ներկայացվում են հաստատման,
գ) ընդունելով այդպիսի որոշումներ, Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի հասնեն պայմանավորվածության միաձայնության ճանապարհով: Եթե, չնայած միաձայնության հասնելու բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, համաձայնության չեն հասնում, ապա այդպիսի որոշումները, որպես ծայրահեղ միջոց, ընդունվում են ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմերի երկու երրորդի ձայների մեծամասնությամբ, որոնք ներկայացնում են Կողմերի կողմից կարգավորվող նյութերի ընդհանուր սպառման 50%-ից ոչ պակաս,
դ) որոշումները, որոնք պարտադիր են բոլոր Կողմերի համար, անհապաղ ավանդապահի կողմից հայտնվում են Կողմերին: Եթե որոշումների մեջ չի վերապահվել այլ բան, որոշումներն ուժի մեջ են մտնում, ավանդապահի կողմից ծանուցումների տարածման ամսաթվից սկսած վեց ամիսը լրանալուց հետո:
10. ա) 6-րդ հոդվածին համապատասխան, կատարված գնահատականների հիման վրա, որոնք անց են կացվել և Կոնվենցիայի 9-րդ հոդվածում շարադրված գործընթացի համաձայն, Կողմերը կարող են ընդունել որոշում.
(i) անհրաժեշտ է արդյոք սույն Արձանագրության ցանկացած հավելվածների մեջ մտցնել կամ հանել ցանկացած նյութերը և եթե այո, ապա որ նյութերը, և
(ii) նշված նյութերի նկատմամբ կիրառվող կարգավորման միջոցառումների մեխանիզմների, մասշտաբների և ժամկետների մասին,
բ) ցանկացած այդպիսի որոշում ուժի մեջ է մտնում այն դեպքում, եթե նա ընդունվել է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:
11. Չնայած այս հոդվածում պարունակվող դրույթներին, Կողմերը կարող են ընդունել ավելի խիստ միջոցներ, քան պահանջվում է սույն հոդվածով: