Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Առևտրի կանոնավորումը Կողմ չհանդիսացող երկրների հետ

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ արգելում է սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից կարգավորվող նյութերի ներմուծումը:

2. Սկսած 1993 թվականի հունվարի 1-ից 5-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում գործող Կողմերից ոչ մեկը ոչ մի կարգավորվող նյութ չի կարող արտահանել սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած երկիր:

3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում Կողմերը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նախատեսված դրույթներին համապատասխան, հավելվածի ձևով կպատրաստեն կարգավորվող նյութեր պարունակող ապրանքների ցուցակը: Այն Կողմերը, որոնք չեն առարկել հավելվածի դեմ, նշված գործընթացին համապատասխան, հավելվածը ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում արգելում են սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից այդ ապրանքների ներմուծումը:

4. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելու պահից հետո, հինգ տարվա ընթացքում, Կողմերը կորոշեն կարգավորվող նյութի հիման վրա արտադրվող, բայց դրանք չպարունակող, արտադրանքի արգելման կամ ներմուծման սահմանափակման գործնական հնարավորությունները սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող երկրներից: Կողմերը, եթե նրանք կհամարեն այդ հնարավոր, համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված գործընթացին, նախապատրաստում են այդ նյութերի ցուցակը հավելվածի տեսքով: Դրա դեմ չառարկած Կողմերը նշված գործընթացին համապատասխան, հավելվածը ուժի մեջ մտնելուց հետո, մեկ տարվա ընթացքում արգելում կամ սահմանափակում են այդպիսի արտադրանքի ներմուծումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից:

5. Յուրաքանչյուր Կողմ չի խրախուսում կարգավորվող նյութերի արտադրության և կիրառման համար տեխնոլոգիայի արտահանումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն:

6. Յուրաքանչյուր Կողմ ձեռնպահ է մնում սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող երկրներին կարգավորվող նյութերի արտադրությանը նպաստող արտադրանքի, սարքերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների արտահանման համար նոր դրամական օժանդակություն, օգնություն, վարկեր, երաշխավորություն կամ ապահովագրության ծրագրեր տրամադրելուց:

7. 5-րդ և 6-րդ կետերը չեն կիրառվում այն արտադրանքի, սարքերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք նպաստում են կարգավորվող նյութերի անվնաս պահպանությանը, օգտագործմանը, վերաշրջանառությանը կամ ոչնչացմանը, արագացնում են այլընտրանքային նյութերի որոնումը, կամ այլ ձևով նպաստում են կարգավորվող նյութերի արտանետումների կրճատմանը:

8. Չնայած սույն հոդվածի դրույթներին, 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված ներմուծումը կարող է թույլատրվել սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից, եթե այդ պետությունը, ինչպես սահմանված է Կողմերի խորհրդակցություններից մեկում, լրիվ ծավալով պահպանում է 2-րդ հոդվածը, սույն հոդվածը և այդ նպատակով ներկայացնում է 7-րդ հոդվածում նախատեսված տվյալները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։