Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Կոնվենցիայի փոփոխությունները

1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է առաջարկել սույն Կոնվենցիայի իր փոփոխությունները։

2. Սույն Կոնվենցիայի ցանկացած առաջարկվող փոփոխության տեքստ գրավոր ներկայացվում է Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այն ուղարկում է բոլոր Կողմերին առնվազն 90 օր առաջ Կողմերի այն ժողովից, որտեղ առաջարկվում է ընդունել այդ փոփոխությունը։

3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխության առիթով համաձայնության գալու համար միաձայնության միջոցով։ Եթե միաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառված են, իսկ համաձայնությունը չի կայացել, ապա որպես վերջին միջոց փոփոխությունն ընդունվում է ժողովին ներկա և քվեարկող Կողմերի ձայների երեք չորրորդի մեծամասնությամբ։

4. Ավանդապահը հաղորդում է ի գիտություն բոլոր Կողմերին Կոնվենցիայի փոփոխությունների վավերացման, հաստատման կամ ընդունման համար, որոնք ընդունվել են վերը նշված կետ 3-ին համապատասխան։ Սույն Կոնվենցիայի փոփոխությունները հավելվածների հետ միասին ուժի մեջ են մտնում այն Կողմերի համար, որոնք դրանք վավերացրել, հաստատել կամ ընդունել են Ավանդապահի կողմից Կողմերի առնվազն երեք քառորդի վավերացման, հաստատման կամ ընդունման փաստաթղթի ստացման օրից 90 օր հետո։ Դրանից հետո որևէ այլ Կողմի համար փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դրա վավերացման, հաստատման կամ ընդունման մասին փաստաթուղթն ի պահ տալուց հետո 90-րդ օրը:

5. Ցանկացած Կողմ, որը չի կարող հաստատել սույն Կոնվենցիայի հավելվածի որևէ փոփոխություն, գրավոր տեղեկացնում է այդ մասին Ավանդապահին՝ հավելվածի ընդունման մասին ծանուցում ստանալու օրվանից հետո տասներկու ամսվա ընթացքում։ Ավանդապահը անհապաղ հաղորդում է բոլոր Կողմերին ցանկացած այդպիսի ծանուցման ստացման մասին։ Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ ընդունել փոփոխություններ՝ հրաժարվելով իր նախկին հայտարարությունից, և երբ Ավանդապահին հանձնվում են այդ հավելվածի փոփոխության ընդունման փաստաթղթերը, դրանք ուժի մեջ են մտնում այդ Կողմի համար։

6. Ավանդապահի կողմից հաղորդման ստացման օրից տասներկու ամիս հետո, ինչպես այդ նախատեսված է վերը բերված կետ 4-ով, հավելվածի փոփոխությունը ուժի մեջ է մտնում այն Կողմերի համար, որոնք Ավանդապահին ծանուցում չեն ներկայացրել վերը նշված կետ 5-ի դրույթներին համապատասխան, պայմանով, որ ոչ ավելի, քան Կողմերի մեկ երրորդը ներկայացրել է այդպիսի ծանուցում։

7. Սույն հոդվածի նպատակների համար «քվեարկությանը ներկա և դրան մասնակցած Կողմերը» այն Կողմերն են, որոնք ներկա են և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։