Հոդված 5
Հոդված 5
Բնապահպանական տեղեկության հավաքումը և տարածումը
1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ՝
ա) պետական մարմինները տիրապետեն և թարմացնեն բնապահպանական այն տեղեկությանը, որը կապված է նրանց գործառույթների հետ,
բ) պարտադիր համակարգեր ստեղծվեն՝ ապահովելու համար պատշաճ տեղեկության հոսքը դեպի պետական մարմիններ՝ ծրագրվող և իրագործվող այն միջոցառումների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա,
գ) մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում, որը առաջանում է որպես մարդու գործունեության հետևանք կամ բնական պատճառների հետևանքով, ողջ տեղեկությունը, որը կարող էր թույլ տալ հասարակությանը՝ միջոցներ ձեռնարկել վնասի հետևանքների կանխման կամ մեղմացման համար, որը առաջանում է կապված այդպիսի սպառնալիքի հետ, և որին տիրապետում է պետական մարմինը, անմիջապես և անհապաղ տարածվեր հասարակության այն անդամների միջև, որոնք հնարավոր է, որ տուժեն այդ սպառնալիքից։
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ ազգային օրենսդրության սահմաններում պետական մարմինների կողմից բնապահպանական տեղեկության տրամադրման ընթացակարգերը լինեին հասկանալի և բնապահպանական տեղեկությունը լինի դյուրամատչելի, բացի այլոց, հետևյալ ճանապարհներով՝
ա) հասարակությանը տրամադրվում է բավարար տեղեկություն այն բնապահպանական տեղեկության տեսակների և նրանց ընդգրկման մասին, որոնք գտնվում են համապատասխան պետական մարմինների տրամադրության տակ, և այն հիմնական պայմանների մասին, որոնք որոշում են այդպիսի տեղեկության տրամադրման հնարավորությունը և նրա մատչելիությունը, ինչպես նաև դրա ստացման գործընթացի մասին,
բ) այնպիսի գործնական միջոցների կազմակերպում և իրագործում, ինչպիսիք են՝
i) ցուցակների, գրանցամատյանների կամ արխիվների մատչելիության ապահովում հասարակության համար.
ii) պարտականությունների սահմանում պաշտոնատար անձանց համար՝ աջակցություն ցուցաբերել հասարակությանը դեպի տեղեկություն մուտքեր գտնելու համար՝ համաձայն սույն Կոնվենցիայի, և
iii) կապի հանգույցների առանձնացում, և
գ) անվճար մուտքերի տրամադրում այն բնապահպանական տեղեկությանը, որը պարունակվում է ցուցակներում, գրանցամատյաններում կամ արխիվներում՝ համաձայն ենթակետ բ), i)-ի և վերը բերված կետերի։
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է էլեկտրոնային տվյալների բազաներում բնապահպանական տեղեկության ծավալի աստիճանական ավելացումը, որը դյուրամատչելի է հասարակության համար կապի հանրային համակարգերի միջոցով։ Այդօրինակ հանրամատչելի տեղեկությունը պետք է ընդգրկի՝
ա) զեկուցագրեր շրջակա միջավայրի վիճակի մասին, որոնք հիշատակվում են կետ 4-ում և ստորև բերված կետերում,
բ) բնապահպանությանը վերաբերող կամ դրա հետ կապված օրենսդրական ակտերի տեքստերը,
գ) համապատասխան դեպքերում՝ շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականության փաստաթղթեր, ծրագրեր և նախագծեր կամ դրա, ինչպես նաև բնապահպանական համաձայնագրեր, և
դ) այլ տեղեկություն՝ այն աստիճանով, որով նշված տեղեկության առկայությունը այդ ձևով կդյուրացնի ազգային օրենսդրության կիրառումը սույն Կոնվենցիայի իրագործման համար՝ պայմանով, որ այդպիսի տեղեկությունը արդեն գոյություն ունի էլեկտրոնային ձևով։
4. Յուրաքանչյուր Կողմ հավասար ժամանակահատվածներում, որոնք չեն գերազանցում երեք կամ չորս տարին, հրապարակում և տարածում է շրջակա միջավայրի վիճակի մասին ազգային զեկուցագիր, որը տեղեկություն է պարունակում շրջակա միջավայրի որակի մասին և տեղեկություն շրջակա միջավայրի ծանրաբեռնվածության մասին։
5. Յուրաքանչյուր Կողմ իր օրենսդրության սահմաններում միջոցներ է ձեռնարկում հետևյալ տեղեկությունը տարածելու նպատակով, մասնավորապես՝
ա) օրենսդրական ակտեր և կարգավորող փաստաթղթեր, որպիսիք են՝ շրջակա միջավայրին վերաբերող ռազմավարությունները, քաղաքականությունները, ծրագրերը և գործողությունների պլանները, ինչպես նաև զեկուցագրեր դրանց իրագործման ընթացքի մասին՝ պատրաստված պետական կառավարման տարբեր մակարդակներում,
բ) միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ և համաձայնագրեր՝ շրջակա միջավայրի հետ կապված հարցերով, և
գ) համապատասխան դեպքերում այլ միջազգային կարևոր փաստաթղթեր՝ շրջակա միջավայրի հետ կապված հարցերով։
6. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է այն գործարարներին, որոնց գործունեությունը էական ներգործություն ունի շրջակա միջավայրի վրա, կանոնավոր կերպով հասարակությանը տեղեկացնում է իր գործողությունների և արտադրատեսակների՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին, համապատասխան դեպքերում կամավոր էկոպիտակման համակարգերի օգտագործման կամ բնապահպանական փորձաքննությանը և կամ այլ միջոցների։
7. Յուրաքանչյուր Կողմ՝
ա) հրապարակում է շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն և դրա վերլուծությունը, որոնք համարում է պատեհ և կարևոր բնապահպանական քաղաքականության հարցերի առավել էական առաջարկությունների մշակման համար,
բ) հրապարակում կամ այլ ձևով ապահովում է առկա բացատրական նյութերի մատչելիությունը հասարակությանն առնչվող իր կապերի մասին՝ այն հարցերով, որոնք մտնում են սույն Կոնվենցիայի գործունեության ոլորտի մեջ, և
գ) տրամադրում է պատշաճ ձևով տեղեկություն պետական մարմինների կողմից բոլոր մակարդակներով հասարակական գործունեության իրագործման կամ բնակչությանը ծառայությունների մատուցման մասին, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ։
8. Յուրաքանչյուր Կողմ մշակում է մեխանիզմներ՝ հասարակությանը արտադրատեսակների մասին բավարար տեղեկություն տրամադրելու նպատակով, այն ձևով, որը հնարավորություն տա սպառողներին կատարել հիմնավորված ընտրություն՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի շահերը։
9. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է միջոցներ՝ համապատասխան դեպքերում հաշվի առնելով միջազգային գործընթացները, փոխհամաձայնեցված աղտոտման կադաստրների կամ ռեգիստրների ազգային համակարգի աստիճանական տարածման համար՝ օգտագործելով կանոնավորված, կոմպյուտերացված և հանրամատչելի տվյալների բազայի վրա, որը կազմվում է հաշվետվության ստանդարտացված ձևերի հիման վրա։ Այդպիսի համակարգը կարող է իր մեջ ներառել տվյալներ նյութերի և արտադրանքի որոշակի շարքի մուտքի, ելքի և շարժի մասին, ներառյալ ջրի, էներգիայի և ռեսուրսների օգտագործման մասին, գործունեության կոնկրետ տեսակներից դեպի շրջակա միջավայր, ինչպես նաև դեպի օբյեկտների սահմաններում կամ դրանցից դուրս գտնվող մշակման և հեռացման վայրեր։
10. Սույն հոդվածում ոչ մի բան չի կարող վնասել Կողմերի իրավունքը՝ մերժել որոշակի բնապահպանական տեղեկության տրամադրումը՝ հոդված 4-ի կետ 3-ի և 4-ի դրույթներին համապատասխան.