Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Հասարակության մասնակցությունը անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և/կամ ընդհանուր կիրառում ունեցող իրավականորեն պարտադիր նորմատիվ ակտերի նախապատրաստման գործում

Յուրաքանչյուր Կողմ ճիգեր է գործադրում՝ աջակցելու համար հասարակության արդյունավետ մասնակցությանը պետական մարմինների կողմից անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և այլ ընդհանուր կիրառում ունեցող իրավականորեն պարտադիր նորմատիվ ակտերի, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, նախապատրաստման գործում համապատասխան փուլի ընթացքում, երբ դեռևս բաց է ընտրության հնարավորությունը։ Այդ նպատակով ձեռնարկվում են հետևյալ միջոցները՝

ա) սահմանվում են ժամկետներ, որոնք բավարար են արդյունավետ մասնակցությունը ապահովելու համար,

բ) կանոնների նախագծերը հրապարակվում են կամ այլ ձևով տրամադրվում են հասարակությանը, և

գ) հասարակությանը հնարավորություն է ընձեռում ներկայացնել իր դիտողությունները անմիջականորեն կամ ներկայացուցչական խորհրդակցական մարմինների միջոցով։

Հասարակության մասնակցության արդյունքները հաշվի են առնվում առավելագույնս հնարավոր չափով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։