Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Հիմնական սահմանումներ

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

1. «Կողմ» նշանակում է, եթե տեքստը այլ բան չի նշում, սույն Կոնվենցիայի պայմանավորվող Կողմ։

2. «Պետական մարմին» նշանակում է՝

ա) ազգային, տարածաշրջանային և այլ մակարդակի կառավարություն,

բ) ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է պետական վարչական գործառույթներ կամ ապահովում է պետական ծառայություններ իր ազգային օրենսդրությանը համապատասխան, ներառյալ կոնկրետ պարտականությունները, գործունեությունը կամ ծառայությունները, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ,

գ) ցանկացած այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի պետական պարտականություններ կամ գործառույթներ կամ ապահովում է շրջակա միջավայրի հետ կապված ծառայություններ այն մարմնի կամ անձի վերահսկողության ներքո, որը վերը նշված է ա) կամ բ) ենթակետերում,

դ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի ցանկացած կազմակերպության հիմնարկություն, որը նշված է հոդված 17-ում, որը սույն Կոնվենցիայի Կողմ է։

Այս սահմանումը չի ներառում այն մարմինները կամ հիմնարկները, որոնք դատական կամ օրենսդիր դեր են կատարում։

3. «Բնապահպանական տեղեկություն» նշանակում է՝ գրավոր, տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով ցանկացած տեղեկություն հետևյալի մասին՝

ա) շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մասին, ինչպիսիք են` օդը և մթնոլորտը, ջուրը, գետինը, հողը, լանդշաֆտը և բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ՝ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները և փոխազդեցությունը այս բաղադրիչների միջև,

բ) այն ազդակների մասին, ինչպիսիք են՝ նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպես նաև այն գործունեությունը կամ միջոցները, ներառյալ վարչական միջոցները, շրջակա միջավայրի վերաբերյալ համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են կամ կարող են ազդել շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, որոնք նշված են վերևի ա) ենթակետում, և ծախսերի և օգուտի ու այլ տնտեսական վերլուծությունները ու ենթադրությունները, որոնք օգտագործվում են շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումներ ընդունելու ժամանակ,

գ) մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կենսապայմանների, մշակույթի օբյեկտների և շենքերի ու շինությունների մասին՝ այն չափով, որ չափով նրանց վրա կարող է ազդել շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակը կամ, այս բաղադրիչների միջոցով, ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են վերևի բ) ենթակետում:

4. «Հասարակություն» նշանակում է՝ մեկ կամ մեկից ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձ և նրանց ընկերությունները, կազմակերպությունները կամ խմբերը՝ համաձայն ազգային օրենսդրությանը կամ պրակտիկայի:

5. «Շահագրգիռ հասարակություն» նշանակում է՝ հասարակություն, որը ենթարկվում է ազդեցության կամ կարող է ենթարկվել ազդեցության որոշում ընդունելու գործընթացով, այն հարցերով, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ կամ որոնք շահագրգռվածություն ունեն այս գործընթացում, սույն սահմանման նպատակների համար հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը և համապատասխանում են ազգային օրենսդրության կողմից ներկայացվող բոլոր պահանջներին, համարվում են շահագրգիռ կազմակերպություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։