Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին 16-րդ փաստաթղթի ի պահ տալուց հետո 90-րդ օրը։

2. Վերը նշված կետ 1-ի նպատակների համար ցանկացած փաստաթուղթ, որը ի պահ է տրվել տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից, չի դիտարկվում որպես հավելյալ այն փաստաթղթերի նկատմամբ, որոնք ի պահ են տրվել այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից։

3. Հոդված 17-ում նշված յուրաքանչյուր պետության կամ յուրաքանչյուր կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Կոնվենցիան, կամ միանում են դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին 16-րդ փաստաթուղթը ի պահ տալուց հետո, սույն Կոնվենցիան մտնում է ուժի մեջ 90-րդ օրը այն բանից հետո, երբ այդպիսի պետությունը կամ կազմակերպությունը ի պահ է տվել վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին փաստաթուղթը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։