Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Արդարադատության մատչելիությունը

1. Յուրաքանչյուր Կողմ իր ազգային օրենսդրության շրջանակներում ապահովում է, որ յուրաքանչյուր անձ, որը համարում է, որ հոդված 4-ի պայմաններին համապատասխան տրված տեղեկություն ստանալու իր խնդրանքն անտեսվել է կամ ապօրինի մերժվել, լինի դա մասամբ, թե ամբողջությամբ, չի բավարարվել պատշաճ ձևով, կամ եթե մի այլ առնչությամբ այդ խնդրանքի նկատմամբ ցուցաբերվել է մոտեցում, որը չի համապատասխանում նշված հոդվածի դրույթներին, մուտք ունենա քննության ընթացակարգին դատարանում կամ օրենքի համաձայն հիմնված մեկ այլ անկախ և անկողմնակալ մարմնում: Այն դեպքերում, երբ նախատեսվում է որոշման այդպիսի քննություն դատարանում, Կողմը ապահովում է, որ այդ անձը մուտք ունենա նաև դեպի օրենքով սահմանված արագ ընթացակարգ, որը չի պահանջում կամ պահանջում է նվազագույն վարձատրություն՝ դատարան չհանդիսացող պետական մարմնի կամ անկախ ու անաչառ մարմնի կողմից վերաքննության համար։ 1-ին կետին համապատասխան՝ ընդունվող վերջնական որոշումները պարտադիր բնույթ են կրում տեղեկությանը տիրապետող մարմնի համար: Պատճառները ներկայացվում են գրավոր ձևով, առնվազն այն դեպքերում, երբ տեղեկություն տրամադրելու խնդրանքը մերժվում է սույն կետին համապատասխան։

2. Յուրաքանչյուր Կողմ իր ազգային օրենսդրության շրջանակներում ապահովում է, որ հասարակության համապատասխան ներկայացուցիչները, որոնք՝

ա) ունեն բավականին շահագրգռվածություն կամ որպես այլընտրանքային տարբերակ,

բ) համարում են, որ տեղի է ունեցել այս կամ այն իրավունքի խախտում, եթե դա պահանջվում է համապատասխան Կողմի վարչական ընթացակարգային նորմերով,

մուտք ունենան դեպի դիտարկման ընթացակարգը դատարանում և/կամ օրենքի համաձայն հիմնված մեկ այլ անկախ և անաչառ մարմնում ընդունված ցանկացած որոշման, գործողության կամ անգործության օրինականությունը իրավական և ընթացակարգային տեսակետից վիճարկելու նպատակով, հոդված 6-ի դրույթների և սույն Կոնվենցիայի այլ համապատասխան դրույթների պահպանման պայմանով և այնտեղ, որտեղ դա նախատեսված է ազգային օրենքներին համապատասխան և առանց վտանգելու ստորև բերված կետ 3-ը։

Բավարար շահագրգռության առկայությունը և այս կամ այն իրավունքի խախտումը որոշվում է՝ ելնելով ազգային օրենսդրության դրույթներից և շահագրգիռ հասարակությանը դեպի արդարադատություն, սույն Կոնվենցիայի շրջանակներում, լայն մուտք տրամադրելու նպատակից։ Այս նպատակով վերը բերված ենթակետ ա)-ի նպատակների համար բավարար է ցանկացած հասարակական կազմակերպության, որը համապատասխանում է հոդված 2-ի կետ 5-ում նշված պահանջներին, շահագրգռվածությունը։ Այդպիսի կազմակերպությունը կարող է նմանապես իրավունք ունենալ հայտարարել իր իրավունքների խախտման մասին՝ ըստ վերոհիշյալ բ) կետի։

Սույն կետ 2-ի դրույթները չեն բացառում վարչական մարմնում նախնական դիտարկման ընթացակարգի հնարավորությունը և չեն առնչվում վարչական ընթացակարգերի սպառման հետ, նախքան դատական ընթացակարգերին անցնելը, այն դեպքերում, երբ այդպիսի պահանջը նախատեսված է ազգային օրենսդրությամբ։

3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է վերը բերված կետ 1-ում և 2-ում հիշատակված դիտարկման ընթացակարգերից բացի և առանց դրանք խախտելու, որ հասարակության այն ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են ազգային օրենսդրության մեջ բերված չափանիշներին, եթե այդպիսիք գոյություն ունենան, մուտք դեպի վարչական կամ դատական ընթացակարգերը՝ վիճարկելու մասնավոր անձանց կամ պետական մարմինների այն գործողությունները կամ անգործությունը, որոնք խախտում են շրջակա միջավայրին առնչվող ազգային օրենսդրության դրույթները։

4. Պետք է, որ առանց վնասի վերևում բերված կետ 1-ի համար, կետեր 1-ում, 2-ում և 3-ում բերված ընթացակարգերը ապահովեն իրավական պաշտպանության պատշաճ և արդյունավետ միջոցներ, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, դատական արգելանքի տեսքով, և լինեն արդարացի, անաչառ, ժամանակին և կապված չլինեն անմատչելի բարձր ծախսերի հետ։ Սույն հոդվածին համապատասխան ընդունվող որոշումներն ընդունվում կամ արձանագրվում են գրավոր ձևով։ Հասարակությանը մատչելի են դատարանի որոշումները և, հնարավորության դեպքում, այլ մարմինների որոշումները։

5. Սույն հոդվածի դրույթների արդյունավետության բարձրացման համար յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ հասարակությանը տրամադրվի տեղեկություն որոշումների դիտարկման վարչական և դատական ընթացակարգերի մատչելիության մասին, և դիտարկում է համապատասխան մեխանիզմների ստեղծման հարցը, որոնք օգնություն կտրամադրեն արդարադատության մատչելիության ֆինանսական կամ այլ խոչընդոտների վերացման կամ նվազեցման համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։