Հոդված 19
Հոդված 19
Վավերացումը, ընդունումը, հաստատումը և միացումը
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրած պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից։
2. Սույն Կոնվենցիան 1998 թվականի դեկտեմբերի 22-ից բաց է այն պետությունների և տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների ստորագրման համար, որոնք նշված են հոդված 17-ում:
3. Ցանկացած այլ պետություն, որը նշված չէ վերը բերված կետ 2-ում, որը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություն, կարող է միանալ Կոնվենցիային Կողմերի ժողովի համաձայնությամբ։
4. Հոդված 17-ում հիշատակված ցանկացած կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ, այն դեպքում, երբ այդ կազմակերպության անդամ պետություններից ոչ մեկը սույն Կոնվենցիայի Կողմ չէ, կապված է սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր պարտավորություններով։ Այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպությունների անդամ պետություններից մեկը կամ մի քանիսը սույն Կոնվենցիայի Կողմ են, ապա տվյալ կազմակերպությունը և նրա անդամ պետությունները որոշում են ընդունում իրենց համապատասխան պատասխանատվության մասին՝ սույն Կոնվենցիայից բխող իրենց պարտականությունների իրագործման համար։ Այդ դեպքերում տվյալ կազմակերպությունը և նրա անդամ պետությունները չեն կարող միաժամանակ օգտվել այն իրավունքներից, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով։
5. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները, որոնք հիշատակվում են հոդված 17-ում, իրենց վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման փաստաթղթերում հայտարարում են իրենց իրավասության սահմանների մասին՝ այն հարցերում, որոնք կարգավորվում են սույն Կոնվենցիայով։ Այս կազմակերպությունները նմանապես տեղեկացնում են Ավանդապահին իրենց իրավասությունների շրջանակների բոլոր էական փոփոխությունների մասին։