Հոդված 16
Հոդված 16
Վեճերի լուծումը
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առիթով երկու կամ ավելի Կողմերի միջև վեճ առաջանալու դեպքում նրանք ձգտում են լուծում գտնել բանակցությունների կամ վեճերի լուծման որևէ այլ ձևով, որն ընդունելի է վեճին մասնակից կողմերի համար։
2. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման համար կամ նրան միանալու ժամանակ կամ այնուհետև ցանկացած այլ ժամանակ Կողմը կարող է ավանդապահին գրավոր դիմում ուղարկել այն վեճի կապակցությամբ, որը չի լուծվել վերը նշված կետ 1-ի դրույթներին համապատասխան, նա ընդունում է վեճի լուծման հետևյալ մեկ կամ երկու միջոցը, որպես պարտադիր ցանկացած կողմի համար, որը ստանձնում է այդպիսի պարտավորություն՝
ա) վեճի հանձնումը Միջազգային դատարան,
բ) արբիտրաժ՝ հավելված 2-ում բերված ընթացակարգին համապատասխան։
3. Եթե վեճի կողմերը ընդունել են վերը նշված կետ 2-ում հիշատակված վեճի կարգավորման երկու միջոցներն էլ, ապա վեճը կարող է հանձնվել միայն Միջազգային դատարան, եթե կողմերը այլ բան չեն պայմանավորվել։