Հոդված 11
Հոդված 11
Ձայնի իրավունքը
1. Բացառությամբ ստորև բերված կետ 2-ով նախատեսված դեպքերի, սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն։
2. Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունները իրենց ձայնի իրավունքը իրականացնում են այն հարցերով, որոնք գտնվում են իրենց իրավասության ոլորտում՝ ելնելով այն ձայների թվից, որը հավասար է իրենց անդամ պետությունների քանակին, որոնք սույն Կոնվենցիայի Կողմ են հանդիսանում։ Այսպիսի կազմակերպությունները կորցնում են իրենց ձայնի իրավունքը, եթե իրենց անդամ պետությունները օգտվում են իրենց ձայնի իրավունքից և՝ ընդհակառակը։