Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Հասարակության մասնակցությունը կոնկրետ հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելուն

1. Յուրաքանչյուր Կողմ՝

ա) կիրառում է սույն հոդվածի դրույթները այն հարցերի լուծման կապակցությամբ, որոնք առնչվում են հավելված 1-ում նշված գործունեության թույլտվության հետ,

բ) իր ազգային օրենսդրությանը համապատասխան, նմանապես կիրառում է սույն հոդվածի դրույթները այն որոշումների հանդեպ, որոնք առնչվում են հավելված 1-ում չհիշատակված այնպիսի նախատեսվող գործունեությունը թույլատրելուն, որը կարող է էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Այդ նպատակով Կողմերը որոշում են, թե արդյոք այդ դրույթներն ընդգրկում են նախատեսվող գործունեությունը, և

գ) կարող է, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ, ամեն կոնկրետ դեպքում որոշում ընդունել չկիրառելու սույն հոդվածի դրույթները այն նախատեսվող գործունեության նկատմամբ, որը ծառայում է ազգային պաշտպանության շահերին, եթե այդ Կողմը գտնում է, որ այդպիսի կիրառումը կարող է բացասական ազդեցություն թողնել այդ շահերի վրա։

2. Շահագրգիռ հասարակությունը պատշաճորեն, ժամանակին և արդյունավետ ձևով տեղեկացվում է, կախված հանգամանքներից, կամ հրապարակային ծանուցման կամ անհատական կարգով որոշման ընդունման գործընթացի առաջին փուլում այն հարցերով, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ, ի թիվս այլոց, հետևյալի մասին՝

ա) նախատեսվող գործունեության տեսակի մասին և այն հայցի մասին, որի վերաբերյալ պետք է ընդունվի որոշումը,

բ) հնարավոր որոշումների բնույթի կամ որոշման նախագծի մասին,

գ) այն պետական մարմնի մասին, որը պատասխանատու է որոշում ընդունելու համար,

դ) նախատեսվող ընթացակարգի մասին, ներառյալ այն, թե ինչ ձևով և երբ է կարող տրամադրվել տեղեկությունը,

i) ընթացակարգի իրականացման սկզբի մասին,

ii) հասարակության մասնակցության հնարավորությունների մասին,

iii) ցանկացած նախատեսվող հասարակական լսման ժամանակի և տեղի մասին,

iv) այն պետական մարմնի մատնանշման մասին, որից կարելի է ստանալ համապատասխան տեղեկությունը, և այն մասին, թե ուր է տեղափոխվել համապատասխան տեղեկությունը՝ հասարակության կողմից,

v) համապատասխան պետական մարմնի կամ ցանկացած այլ պաշտոնական մարմնի առկայության մասին, որին կարող են ներկայացվել դիտողությունները կամ հարցերը, և դիտողությունների կամ հարցերի ներկայացման ժամանակացույցի մասին, և

vi) այն բանի մասին, թե նախատեսվող գործունեության առնչությամբ ինչ բնապահպանական տեղեկություն է առկա,

ե) այն փաստի մասին, որ տվյալ գործունեությունը ընդգրկված է շրջակա միջավայրի վրա ունեցող ազդեցության ազգային կամ անդրսահմանային գնահատման ընթացակարգի մեջ։

3. Հասարակության մասնակցության ընթացակարգերը նախատեսում են զանազան փուլերի իրագործման ընդունելի ժամկետներ, որոնք ապահովում են բավարար ժամանակ վերոհիշյալ 2-րդ կետի համաձայն բնապահպանական հարցերի կապակցությամբ հասարակության տեղեկացման և որոշումներ կայացնելու գործընթացին հասարակության նախապատրաստման ու արդյունավետ մասնակցության համար։

4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է հասարակության մասնակցությունը ամենավաղ փուլում, երբ բաց են բոլոր հնարավորությունները զանազան տարբերակների դիտարկման համար, և երբ կարելի է ապահովել հասարակության արդյունավետ մասնակցությունը։

5. Յուրաքանչյուր Կողմ պետք է, անհրաժեշտ դեպքերում, խրախուսի պոտենցիալ դիմողներին, նախքան թույլտվություն ստանալու հայտ ներկայացնելը որոշի շահագրգիռ հասարակության խավերը, անցկացնի քննարկումներ և տեղեկություն ներկայացնի հայտի նպատակների մասին։

6. Հարցում ստանալու դեպքում յուրաքանչյուր Կողմ կպահանջի իրավասու մարմիններից ապահովել, որտեղ պահանջվում է ազգային օրենսդրությամբ, հասարակության շահագրգիռ խավերի համար այն տեղեկության մատչելիությունը, որը կապված է այս հոդվածում նշված որոշումներ կայացնելու գործընթացի հետ և մատչելի է հասարակության մասնակցության ընթացակարգի պահին՝ առանց վտանգելու Կողմերի այն իրավունքը, որը վերաբերում է հոդված 4-ի 3 և 4 կետերում նշված որոշ տեղեկության բացահայտման մերժմանը:

ա) արդյունաբերական օբյեկտի և առաջարկվող գործունեության ֆիզիկական և տեխնիկական բնութագրերի նկարագրությունը, ներառյալ ենթադրվող թափոնների և արտանետումների մոտավոր հաշվարկը,

բ) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության զգալի ազդեցության նկարագրությունը,

գ) այն միջոցառումների նկարագրությունը, որոնք նախատեսված են ազդեցության, ներառյալ՝ արտանետումների, կանխարգելման և/կամ նվազեցման համար,

դ) վերոհիշյալի ոչ տեխնիկական ամփոփումը,

ե) հիմնական այլընտրանքների ուրվագիծը, որոնք դիտարկվել են հայտը ներկայացնողի կողմից, և

զ) հիմնական հաշվետվությունները և խորհուրդները, որոնք, ազգային օրենսդրությանը համապատասխան, ուղղվում են պետական մարմնին այն ժամանակ, երբ շահագրգիռ հասարակությանը ներկայացվելու է տեղեկություն՝ համաձայն վերը բերված կետ 2-ի։

7. Հասարակայնության մասնակցության ընթացակարգերը նրան թույլատրում են ներկայացնել գրավոր ձևով կամ, անհրաժեշտ դեպքերում, հայտը ներկայացնողի մասնակցությամբ տեղի ունեցող հասարակական լսումների կամ հարցի քննարկման ժամանակ ցանկացած դիտողություններ, տեղեկություն, վերլուծություններ կամ կարծիքներ, որոնք նրա կարծիքով առնչվում են նախատեսվող գործունեությանը։

8. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ համապատասխան որոշման մեջ պատշաճ ձևով արտացոլված լինեն հասարակության մասնակցության արդյունքները։

9. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ պետական մարմնի կողմից որոշում ընդունելուց հետո հասարակությունը անմիջապես տեղեկացվի այդ որոշման մասին՝ ըստ համապատասխան ընթացակարգերի։ Յուրաքանչյուր Կողմ հասարակությանը կներկայացնի իր որոշման տեքստը՝ նշելով այն պատճառները և նկատառումները, որոնք դրված են որոշման հիմքում։

10. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ պետական մարմնի կողմից այն գործունեության իրագործման պայմանների վերանայման կամ նորացման դեպքում, որի մասին խոսվում է կետ 1-ում, հիշատակված պայմանների վերանայման կամ նորոգման դեպքում սույն հոդվածի 2-9 կետերի դրույթները կիրառվեն mutatis mutaոdis, ինչպես նաև այն դեպքերում, երբ այդ նպատակահարմար է։

11. Յուրաքանչյուր Կողմ, իր ազգային օրենսդրության շրջանակներում, հնարավորին չափ համապատասխան ձևով կիրառում է սույն հոդվածի դրույթները այն որոշումների նկատմամբ, որոնք առնչվում են գենետիկորեն փոփոխված օրգանիզմների կանխամտածված ազատ արձակելու թույլտվություններին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։