Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրին առնչվող ծրագրերին, նախագծերին և քաղաքականությանը առնչվող հարցերի լուծմանը

Յուրաքանչյուր Կողմ նախատեսում է համապատասխան գործնական և/կամ այլ դրույթներ, որոնք վերաբերում են թափանցիկ և արդարացի կառույցի սահմաններում հասարակության մասնակցությանը շրջակա միջավայրի հետ կապված պլանների և ծրագրերի նախապատրաստման գործընթացին՝ հասարակությանը անհրաժեշտ տեղեկություն տրամադրելով։ Այս շրջանակներում կիրառվում են հոդված 6-ի 3, 4 և 8 կետերը։ Համապատասխան պետական մարմինը, հաշվի առնելով սույն Կոնվենցիայի նպատակները, որոշում է հասարակության այն խավերը, որոնք կարող են մասնակցել այս գործընթացին։ Ըստ հնարավորության, յուրաքանչյուր Կողմը ճիգեր է գործադրում՝ ապահովելու համար հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրի հետ կապված քաղաքականության մշակման գործին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։