Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Առողջապահության Ասամբլեան`

ա/ որոշում է Կազմակերպության գործունեության ուղղությունները,

բ/ նշանակում է Կազմակերպության այն անդամներին, որոնք իրավունք ունեն Խորհրդի աշխատակիցներ նշանակելու,

գ/ նշանակում է Գլխավոր տնօրենին,

դ/ քննարկում և հաստատում է Խորհրդի և Գլխավոր տնօրենի զեկույցները և գործունեությունը, Խորհրդին հրահանգավորում է այն հարցերի վերաբերյալ, որոնց նկատմամբ ցանկալի է որևէ քայլ ձեռնարկել, անցկացնել ուսումնասիրություն կամ հետազոտություն,

ե/ ստեղծում է Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ կոմիտեներ,

զ/ վերահսկում է Կազմակերպության ֆինանսական գործունեությունը, քննարկում և հաստատում է բյուջեն,

է/ Խորհրդին և Գլխավոր տնօրենին հանձնարարում է Կազմակերպության անդամների և միջազգային կառավարական և հասարակական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել առողջապահության ոլորտին առնչվող ցանկացած հարցի վրա, որը Առողջապահության ասամբլեան նպատակահարմար է գտնում լուսաբանել,

ը/ Կազմակերպության առջև որևէ պարտականության կատարման համար պատասխանատու միջազգային, ազգային, պետական կամ հասարակական ցանկացած կազմակերպությանն առաջարկում է ներկայացուցիչ նշանակել Առողջապահության ասամբլեայի նիստերի և կոմիտեների աշխատանքներին, ինչպես նաև նրա հովանու ներքո անցկացվող համաժողովներին առանց ձայնի իրավունքի մասնակցելու համար` Առողջապահության ասամբլեայի կողմից իսկ սահմանված պայմանների համաձայն: Ազգային կազմակերպությունների դեպքում այդպիսի առաջարկությունները ներկայացվում են միայն համապատասխան երկրների Կառավարությունների հետ հարցը համաձայնեցնելուց հետո,

թ/ քննարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի, Տնտեսական և սոցիալական խորհրդի, Անվտանգության խորհրդի և Խնամակալության խորհրդի կողմից տրված` առողջապահության ոլորտին առնչվող հանձնարարականները և հաշվետվություն է ներկայացնում նշված հանձնարարականների կատարման նպատակով Կազմակերպության կողմից իրականացված միջոցառումների մասին,

ժ/ հաշվետվություն է ներկայացնում Տնտեսական և սոցիալական խորհրդին Կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության միջև գործող համաձայնագրերի կատարման մասին,

ժա/ օժանդակում է Կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվող հետազոտությունների անցկացմանը և իրականացնում է դրանց ղեկավարումը սեփական հաստատությունների ստեղծման կամ Կազմակերպության ցանկացած անդամի կառավարական կամ հասարակական կազմակերպության հետ` այդ անդամի Կառավարության համաձայնության դեպքում` համագործակցության միջոցով,

ժբ/ ստեղծում է ցանկացած այնպիսի հաստատություն, որն անհրաժեշտ է համարում,

ժգ/ ձեռնարկում է Կազմակերպության նպատակին հասնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։