Հոդված 60
Հոդված 60
ա/ Կարևոր հարցերի վերաբերյալ Առողջապահության ասամբլեայի որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց կողմ է քվեարկել Կազմակերպության` ներկա գտնվող և քվեարկած անդամների երկու երրորդը: Այդպիսի կարևոր հարցեր են հանդիսանում կոնվենցիաների կամ համաձայնագրերի ընդունումը, 69-րդ, 70-րդ և 72-րդ հոդվածների համաձայն, Կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության և միջկառավարական կազմակերպությունների և հաստատությունների միջև կապեր սահմանող համաձայնագրերի հաստատումը և սույն Սահմանադրության փոփոխությունների և լրացումների հաստատումը:
բ/ Այլ հարցերի վերաբերյալ որոշումները, ներառյալ այնպիսի հարցերի լրացուցիչ խմբերի սահմանումը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ձայների երկու երրորդ մեծամասնությամբ, ընդունվում են Կազմակերպության` ներկա գտնվող և քվեարկող անդամների պարզ մեծամասնությամբ:
գ/ Խորհրդում կամ Կազմակերպության կոմիտեներում նմանօրինակ հարցերով քվեարկություններն անցկացվում են սույն հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված կարգով:
Գլուխ 14
Պետությունների զեկույցները