Հոդված 21
Հոդված 21
Առողջապահության ասամբլեան օժտված է հետևյալի վերաբերյալ հրահանգներ սահմանելու լիազորություններով.
ա/ սանիտարական և կարանտինային պահանջներ և հիվանդությունների համաշխարհային տարածման կանխարգելմանն ուղղված այլ ընթացակարգեր,
բ/ հիվանդությունների, մահվան պատճառների և հանրային առողջության պրակտիկաների դասակարգում,
գ/ միջազգային կիրառման համար նախատեսված ախտորոշման ընթացակարգերի համար չափանիշներ,
դ/ միջազգային առևտրում շրջանառվող կենսաբանական, դեղագործական և նման այլ արտադրանքի անվտանգության, մաքրության և ակտիվության չափանիշներ,
ե/ միջազգային առևտրում շրջանառվող կենսաբանական, դեղագործական և նման այլ արտադրանքի գովազդ և մակնշում: