Հոդված 20
Հոդված 20
Կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորություն է ստանձնում, որ Առողջապահության ասամբլեայի կողմից որևէ կոնվենցիայի կամ համաձայնագրի հաստատումից հետո տասնութ ամսվա ընթացքում ինքը քայլեր կձեռնարկի դրանք հաստատելու ուղղությամբ: Կազմակերպության յուրաքանչյուր անդամ Գլխավոր տնօրենին տեղեկացնում է ձեռնարկված քայլերի մասին, իսկ կոնվենցիան կամ համաձայնագիրը չընդունելու դեպքում հայտարարում է չընդունելու պատճառների մասին: Ընդունելու դեպքում Կազմակերպության յուրաքանչյուր անդամ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Գլխավոր տնօրենին` 14-րդ գլխի դրույթներին համապատասխան: