Հոդված 28
Հոդված 28
Խորհուրդը`
ա/ իրականացնում է Առողջապահության ասամբլեայի քաղաքականությունը և կատարում նրա որոշումները,
բ/ գործում է որպես Առողջապահության ասամբլեայի գործադիր մարմին,
գ/ իրականացնում է Առողջապահության ասամբլեայի կողմից իրեն հանձնարարված այլ գործառույթներ,
դ/ Առողջապահության ասամբլեային տեղեկացնում է իր իրավասությունների շրջանակներում ընդգրկված հարցերի, ինչպես նաև կոնվենցիաների, համաձայնագրերի և հրահանգների համաձայն Կազմակերպությանն առնչվող հարցերի մասին,
ե/ սեփական նախաձեռնությամբ խորհուրդներ է տալիս և առաջարկություններ է ներկայացնում Առողջապահության ասամբլեայի քննարկման համար,
զ/ մշակում է Առողջապահության ասամբլեայի նիստերի օրակարգը,
է/ Առողջապահության ասամբլեայի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում որոշակի ժամանակահատվածի համար սահմանված աշխատանքային պլանը,
ը/ ուսումնասիրում է իր իրավասությունների շրջանակներում ընդգրկված բոլոր հարցերը,
թ/ անհապաղ միջամտություն պահանջող իրավիճակների ծագման դեպքում արտակարգ միջոցներ է ձեռնարկում Կազմակերպության գործառույթների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում: Նա, մասնավորապես, կարող է Գլխավոր տնօրենին լիազորել, որ նա անհրաժեշտ քայլեր ձեռնարկի համաճարակների դեմ պայքարի կամ աղետների զոհերին բժշկական օգնության ցուցաբերման ուղղությամբ: Ուսումնասիրման և վերլուծության է ենթարկում Կազմակերպության որևէ անդամի կամ Գլխավոր տնօրենի կողմից Խորհրդի ուշադրությանը ներկայացված միջոցների անհապաղությունը: