Հոդված 50
Հոդված 50
Տարածաշրջանային խորհուրդները`
ա/ մշակում են բացառապես տարածաշրջանային բնույթ կրող հարցերը կարգավորող քաղաքականությունը,
բ/ վերահսկում են տարածաշրջանային ներկայացուցչությունների գործունեությունը,
գ/ տարածաշրջանային ներկայացուցչությանն առաջարկում են անցկացնել այնպիսի տեխնիկական խորհրդաժողովներ և իրականացնել այնպիսի միջոցառումներ կամ հետազոտություններ առողջապահության ոլորտում, որոնք տարածաշրջանային խորհրդի կարծիքով կարող են նպաստել Կազմակերպության նպատակների իրագործմանը տվյալ տարածաշրջանում,
դ/ համագործակցում են Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան տարածաշրջանային կոմիտեների, այլ մասնագիտացված մարմինների կոմիտեների և Կազմակերպության հետ ընդհանուր շահեր հետապնդող այլ տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների հետ,
ե/ Գլխավոր տնօրենի միջոցով իրենց առաջարկություններն են ներկայացնում Կազմակերպությանը միջազգային առողջապահությանն առնչվող այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց կարևորությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից,
զ/ այն դեպքերում, երբ տվյալ տարածաշրջանի համար նախատեսված Կազմակերպության բյուջեի բաժնեմասը բավարար չէ տարածաշրջանային գործառույթների կատարման համար, տարածաշրջանի պետությունների Կառավարություններին առաջարկում են կատարել լրացուցիչ հատկացումներ,
է/ կատարում են Առողջապահության ասամբլեայի, Խորհրդի կամ Գլխավոր տնօրենի կողմից տարածաշրջանային խորհուրդների համար սահմանված այլ գործառույթներ: