Հոդված 33
Հոդված 33
Գլխավոր տնօրենը կամ նրա ներկայացուցիչը Կազմակերպության անդամների հետ համաձայնության ձեռքբերման միջոցով կարող է կարգ սահմանել, որն իրեն թույլ կտա իր պարտականություններն արդյունավետ կերպով կատարելու նպատակով անմիջականորեն փոխգործակցել պետությունների տարբեր պետական մարմինների հետ, հատկապես, առողջապահության համար պատասխանատու պետական մարմինների և ազգային առողջապահական կազմակերպությունների հետ` պետական կամ հասարակական: Նա անմիջականորեն փոխգործակցում է այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը գտնվում է Կազմակերպության իրավասությունների ներքո: Նա իրազեկում է տարածաշրջանային ներկայացուցչություններին նրանց իրավասությունների ներքո գտնվող տարածքներին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ: