Հոդված 24
Հոդված 24
Խորհուրդը կազմված է Կազմակերպության անդամների մեծամասնության կողմից ընտրվող երեսուներկու անդամներից: Առողջապահության Ասամբլեան, հաշվի առնելով արդարացի աշխարհագրական տեղաբաշխումը, ընտրում է Կազմակերպության այն անդամներին, որոնք իրավունք ունեն ներկայացուցիչներ նշանակելու Խորհրդի կազմում` պայմանով, որ Կազմակերպության այդպիսի անդամների թիվը չպետք է լինի 44-րդ հոդվածին համապատասխան որոշված յուրաքանչյուր տարածաշրջանային կազմակերպության կողմից առաջադրված երեք անդամից ոչ պակաս: Կազմակերպության յուրաքանչյուր անդամ Խորհրդի կազմում նշանակում է առողջապահության ոլորտում համապատասխան տեխնիկական փորձառություն ունեցող անձի, ինչպես նաև իր տեղակալներին և խորհրդականներին: