Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սահմանված նպատակներին հասնելու համար Կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները հետևյալներն են.

ա/ գործել որպես առողջապահության մակարդակի բարձրացմանն ուղղված` միջազգային գործունեությունը կառավարող և համակարգող մարմին,

բ/ համագործակցության արդյունավետ օղակներ մշակել և պահպանել Միավորված ազգերի կազմակերպության, մասնագիտացված հաստատությունների, առողջապահության ոլորտի համար պատասխանատու պետական մարմինների, մասնագիտական խմբերի և այլ կազմակերպությունների հետ, որոնց գործունեության նպատակները համապատասխանում են Կազմակերպության նպատակներին և խնդիրներին,

գ/ համապատասխան դիմումներ ներկայացնելու դեպքում օգնություն ցուցաբերել Կառավարություններին բժշկական ծառայությունների զարգացման գործում,

դ/ համապատասխան տեխնիկական օժանդակություն, իսկ արտակարգ իրավիճակների պայմաններում` անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Կառավարությունների դիմում ներկայացնելու կամ համաձայնություն տալու դեպքում,

ե/ Միավորված ազգերի կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում մարդկանց առանձին խմբերին, օրինակ` խնամակալության ներքո գտնվող տարածքների ժողովուրդներին, ապահովել բժշկական ծառայություններով կամ տեխնիկայով կամ նպաստել այդպիսի ապահովմանը,

զ/ մատուցել այնպիսի կազմակերպչական կամ տեխնիկական ծառայություններ, որոնք կարող են պահանջվել, ներառյալ համաճարակաբանական և վիճակագրական ծառայությունները,

է/ խթանել և նպաստել համաճարակային, էնդեմիկ և այլ հիվանդությունների ոչնչացմանն ուղղված աշխատանքներին,

ը/ նպաստել դժբախտ պատահարների կանխարգելմանը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ մասնագիտացված հաստատությունների հետ,

թ/ նպաստել սննդի, բնակարանային պայմանների, սանիտարական իրավիճակի, հանգստի, աշխատանքի, տնտեսական պայմանների, ինչպես նաև շրջակա միջավայրի հիգիենայի այլ ասպեկտների բարելավմանը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ մասնագիտացված հաստատությունների հետ,

ժ/ նպաստել առողջապահության բարելավման գործի մեջ ներդրումներ կատարող գիտական և մասնագիտական խմբերի միջև համագործակցությանը,

ժա/ առաջարկել կոնվենցիաներ, համաձայնագրեր և հրահանգներ, հանձնարարականներ տալ միջազգային առողջապահության հարցերի վերաբերյալ և կատարել այնպիսի պարտականություններ, որոնք վերը նշվածներով կարող են սահմանվել Կազմակերպության համար և համապատասխանում են Կազմակերպության նպատակներին,

ժբ/ նպաստել մոր և երեխայի առողջության, բարեկեցության և փոփոխվող միջավայրի հետ ներդաշնակ գոյատևելու կարողության բարելավմանը,

ժգ/ նպաստել հոգեկան առողջության բարելավմանը, մասնավորապես, մարդկային հարաբերությունների ներդաշնակության ապահովմանն ուղղված ջանքերին,

ժդ/ նպաստել և իրականացնել հետազոտություններ առողջապահության ոլորտում,

ժե/ նպաստել կրթական չափանիշների բարելավմանը ինչպես առողջապահության, այնպես էլ վերջինիս առնչվող ոլորտներում,

ժզ/ անհրաժեշտության դեպքում այլ մասնագիտական հաստատությունների հետ միասին մշակել և միջազգային հանրությանը հայտնել պրոֆիլակտիկական և բուժական տեսակետներից հանրային առողջության և առողջապահության վրա ազդող վարչարարական և սոցիալական մեխանիզմների մասին, ներառյալ բուժօգնության ծառայությունները և սոցիալական ապահովության համակարգը,

ժէ/ ապահովել առողջապահության ոլորտում իրազեկությունը, խորհրդակցությունների անցկացումը և օժանդակության ցուցաբերումը,

ժը/ նպաստել առողջության հարցերի վերաբերյալ բոլոր ժողովուրդների միջև իրազեկված հանրային կարծիքի ձևավորմանը և զարգացմանը,

ժթ/ սահմանել և անհրաժեշտության դեպքում վերանայել հիվանդությունների, մահվան պատճառների և հանրային առողջապահության պրակտիկաների միջազգային դասակարգումները,

ի/ անհրաժեշտության դեպքում ստանդարտացնել բժշկական ախտորոշման մեթոդները,

իա/ մշակել և ներդնել սննդամթերքի, կենսաբանական, դեղագործական և նման այլ արտադրանքի ստանդարտներ,

իբ/ ձեռնարկել Կազմակերպության նպատակին հասնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Գլուխ 3

Անդամակցություն և ասոցիատիվ անդամակցություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։