Հոդված 19
Հոդված 19
Առողջապահության ասամբլեան օժտված է Կազմակերպության իրավասությունների շրջանակներում գտնվող ցանկացած հարցով կոնվենցիաներ կամ համաձայնագրեր ընդունելու լիազորություններով: Այդպիսի կոնվենցիաները կամ համաձայնագրերը համարվում են ընդունված, եթե դրանց կողմ է քվեարկում Առողջապահության ասամբլեայի անդամների երկու երրորդը, և ուժի մեջ են մտնում Կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար, նրա սահմանադրական ընթացակարգին համաձայն, հաստատվելուց հետո: