Հոդված 44
Հոդված 44
ա/ Առողջապահության ասամբլեան ժամանակ առ ժամանակ սահմանում է այն աշխարհագրական տարածաշրջանները, որտեղ առկա է տարածաշրջանային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն:
բ/ Առողջապահության ասամբլեան սահմանված տարածաշրջանում գտնվող Կազմակերպության անդամների մեծամասնության համաձայնության դեպքում տարածաշրջանային կազմակերպություններ է ստեղծում տվյալ տարածաշրջանի հատուկ կարիքների բավարարման նպատակով: Յուրաքանչյուր տարածաշրջանում կարող է գործել միայն մեկ տարածաշրջանային կազմակերպություն: