Հոդված 47
Հոդված 47
Տարածաշրջանային խորհուրդները կազմվում են տվյալ տարածաշրջանում Կազմակերպության անդամների և ասոցիատիվ անդամների ներկայացուցիչներից: Տվյալ տարածաշրջանում գտնվող այն տարածքները կամ տարածքների խմբերը, որոնք օժտված չեն իրենց միջազգային հարաբերությունները ղեկավարելու լիազորություններով և ասոցիատիվ անդամ չեն, նույնպես իրավունք ունեն ներկայացված լինելու տարածաշրջանային խորհուրդներում և մասնակցելու դրանց աշխատանքներին: Տարածաշրջանային խորհուրդներում այդ տարածքների և տարածքների խմբերի իրավունքների և պարտականությունների բնույթը և շրջանակները որոշում է Առողջապահության ասամբլեան` այդ տարածքների միջազգային հարաբերությունների համար պատասխանատու Կազմակերպության անդամի կամ այլ իրավասու ներկայացուցչի և տվյալ տարածաշրջանում գտնվող Կազմակերպության այլ անդամների հետ համաձայնեցմամբ: