Հոդված 82
Հոդված 82
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Սահմանադրության անդամ պետություններին հայտնում է դրա ուժի մեջ մտնելու օրը: Նա նրանց նաև հայտնում է սույն Սահմանադրությանն այլ Պետությունների միանալու օրերը:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալ ներկայացուցիչները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Սահմանադրությունը:
Կատարված է Նյու Յորք քաղաքում 1946 թվականի հուլիսի քսաներկուսին, մեկ օրինակով` չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն, ընդ որում բոլոր տեքստերը համարվում են հավասարազոր: Բնօրինակ տեքստերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվներին: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հաստատված օրինակներն ուղարկում է Խորհրդաժողովին ներկայացված յուրաքանչյուր Կառավարության:
* Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 4-ից: