Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Ավիացիոն անվտանգություն

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան, Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու` միմյանց նկատմամբ իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

2. Առանց միջազգային իրավունքի գերակայության առթիվ իրենց ստանձնած իրավունքների ու պարտավորությունների սահմանափակման` Պայմանավորվող կողմերը պետք է, մասնավորապես, գործեն համաձայն` 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավում կատարված հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին» Կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի և «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված Արձանագրության և 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված «Պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով նշագրման մասին» Կոնվենցիան և ավիացիոն անվտանգությանը վերաբերող ցանկացած այլ միջազգային համաձայնագրերի, որոնք պարտադիր է երկու Պայմանավորվող կողմերի համար:

3. Պայմանավորվող կողմերը, անհրաժեշտության դեպքում, պետք է միմյանց տրամադրեն ողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

4. Պայմանավորվող կողմերը պետք է իրենց փոխադարձ հարաբերություններում գործեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և Կոնվենցիայի Հավելվածներ հանդիսացող ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան և, որքանով, որ այդ անվտանգության դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. և պետք է պահանջեն, որ իրենց գրանցման օդանավերի շահագործողները կամ օդանավ շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտապես գտնվելու վայրը Պայմանավորվող կողմերի տարածքում է, և իրենց պետության տարածքում օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայն է, որ օդանավերի շահագործողներից կարող է պահանջվել պահպանել սույն Հոդվածում վկայակոչված մյուս Պայմանավորվող կողմից պահանջվող ավիացիոն անվտանգության դրույթների ապահովումը, այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, մեկնելու ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի, որպեսզի արդյունավետ միջոցներ կիրառվեն իր տարածքում օդանավը պաշտպանելու և իրականացվեն ուղևորների, անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և օդանավի պաշարների նկատմամբ ստուգումներ` նախքան օդանավ նստելը, նստելու կամ օդանավից դուրս գալու ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև բարյացակամ դիտարկման արժանացնի մասնավոր սպառնալիքի դիմակայմանն ուղղված անվտանգության հատուկ խելամիտ միջոցներ ձեռնարկելու մյուս Պայմանավորվող կողմի յուրաքանչուր խնդրանք:

6. Երբ տեղի է ունենում միջադեպ կամ քաղաքացիական օդանավի ապօրինի գրավման միջադեպի սպառնալիք, կամ այլ անօրինական գործողություններ, ուղղված այդպիսի օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացային միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը պետք է աջակցեն միմյանց` դյուրացնելով կապի միջոցները և այլ համապատասխան միջոցները, որոնք նախատեսված են արագորեն և անվտանգ կերպով վերացնելու նման միջադեպը կամ սպառնալիքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։