Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Շահագործման լիազորությունների չեղյալ հայտարարում կամ կասեցում

1. Ցանկացած Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունն իրավունք ունի չեղյալ հայտարարելու, կասեցնելու կամ սահմանափակելու մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության համապատասխան լիազորությունը, երբ,

ա) Սերբիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.

i) նշանակված ավիաընկերությունը հիմնադրված չէ Սերբիայի Հանրապետության տարածքում և իր մշտական գտնվելու վայրը Սերբիայի Հանրապետության տարածքում չէ, և

ii) ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ հսկողությունը չի իրականացվում համաձայն Սերբիայի Հանրապետության գործող օրենքների և կարգերի, և

iii) ավիափոխադրողի նկատմամբ սեփականության իրավունքն անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով չի իրականացվում և փաստացի չի վերահսկվում Սերբիայի Հանրապետության և/կամ դրա քաղաքացիների կողմից կամ ԵԸԱԳ համաձայնագրի պայմանավորվող պետությունների կամ իրենց քաղաքացիների կողմից:

բ) Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.

i) ավիաընկերությունը հիմնադրված չէ Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա մշտական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ, և

ii) ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ հսկողությունը չի իրականացվում համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենքների և կարգերի, և

iii) ավիափոխադրողի նկատմամբ սեփականության իրավունքն անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով չի իրականացվում և փաստացի չի վերահսկվում Հայաստանի Հանրապետության և/կամ դրա քաղաքացիների կողմից:

գ) նշանակված ավիաընկերությունը չի համապատասխանում սույն Համաձայնագրի Հոդված 9-ով և 10-ով սահմանված դրույթներին, կամ

դ) նշանակված ավիաընկերությունը որակավորված չէ բավարարելու այլ պայմաններին, որոնք սահմանված են համաձայն նշանակումը ստացող Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնակարգերի, որոնք սովորաբար կիրառվում են Կոնվենցիայի դրույթներին համապատասխան միջազգային օդային փոխադրումների իրականացման նկատմամբ:

2. Եթե շահագործման իրավունքների կասեցումը, չեղյալ հայտարարումը կամ սույն Հոդվածի 1-ին պարբերությունում նշվող պայմանների անհապաղ կիրառումը էական չէ կանխելու օրենքների և կարգերի հետագա խախտումը, նման միջոցները կիրառվում են միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցությունից հետո` սույն Համաձայնագրի Հոդված 19-ի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։