Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Իրավունքների տրամադրում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրով սահմանված իրավունքները` սահմանված երթուղիներով միջազգային կանոնավոր օդային հաղորդակցությունների շահագործման նպատակով:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները պետք է օգտվեն հետևյալ իրավունքներից`

ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչքներ իրականացնելու իրավունք,

բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք,

գ) նշված տարածքում սույն Համաձայնագրին որպես Հավելված կցված Երթուղիների ցանկում սահմանված կետերում վայրէջքներ կատարելու իրավունք` միջազգային փոխադրումներում ուղևորներ, բեռ և փոստ առանձին կամ համակցված ձևով օդանավ վերցնելու և օդանավից իջեցնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 1-ին կետում ոչինչ չպետք է դիտարկվի որպես մեկ Պայմանավորվող կողմի ավիաընկերությանը իրավունքի տրամադրում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում փոխհատուցման կամ վարձակալման դիմաց ուղևորներ, ուղեբեռ, բեռ և փոստ այդ օդանավ վերցնելու Պայմանավորվող կողմի պետության տարածքի մեկ այլ կետ փոխադրելու համար նախատեսված (կաբոտաժ):

4. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն նշանակված ավիաընկերություններից տարբերվող ավիաընկերությունները, նույնպես պետք է օգտվեն սույն հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված իրավունքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։