Հոդված 11
Հոդված 11
Սպասարկման գանձումներ
1. Մի Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող օդանավակայանների և այլ ավիացիոն սարքավորումների օգտագործման համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակված յուրաքանչյուր ավիաընկերությունից գանձվող վարձավճարները չպետք է լինեն ավելի բարձր, քան նմանատիպ միջազգային հաղորդակցություններում ներգրավված իր ազգային օդանավից գանձվող վարձավճարները:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի իր տարածքում վճարների մասով իրավասու իշխանությունների կամ մարմինների և ծառայություններից և սարքավորումներից օգտվող նշանակված ավիաընկերությունների միջև, և քաջալերել վճարների մասով իրավասու իշխանություններին կամ մարմիններին և նշանակված ավիաընկերություններին նման տեղեկատվությունը փոխանակելու համար, որպեսզի ապահովի վճարների հիմնավորվածության ճշգրիտ դիտարկումը սույն Հոդվածի 1-ին պարբերության սկզբունքների համաձայն: Երբ հնարավոր կլինի, օգտագործողներին կտրամադրվի հիմնավորված ծանուցում վճարների փոփոխությունների ցանկացած առաջարկության մասին համապատասխան օժանդակ տեղեկատվությամբ և տվյալներով, որպեսզի իրենց հնարավորություն ընձեռվի իրենց տեսակետերն արտահայտել նախքան վճարների վերանայումը: