Հոդված 24
Հոդված 24
Դադարեցում
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած պահի կարող է դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցել տալ մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին: Եթե տրվել է նման ծանուցում, ապա սույն Համաձայնագիրը պետք է դադարեցվի մյուս Պայմանավորվող կողմից ծանուցումը ստանալու ամսաթվից տասներկու (12) ամիս անց, քանի դեռ քննարկվող ծանուցումը հետ չի կանչվել Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ մինչև այդ ժամկետի ավարտը: