Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Կոմերցիոն գործունեություններ

1. Մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը պետք է տրամադրվի իրավունք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում հիմնելու գրասենյակներ օդային փոխադրումների, ինչպես նաև այլ հարակից առարկաների և սարքավորումների վաճառքի և խթանման համար, որոնք պահանջվում են օդային փոխադրման ապահովման համար` համաձայն այդ Պայմանավորվող կողմի օրենքների և կարգերի:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը պետք է իրավունք տրամադրվի մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերել և պահպանել իր համաքաղաքացիներին կառավարչական, կոմերցիոն, գործառնական, վաճառքի, տեխնիկական և այլ անձնակազմ և ներկայացուցիչներ, որը կարող է պահանջվել օդային փոխադրման ապահովման կապակցությամբ մյուս Պայմանավորվող կողմի պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, որոնք կարգավորում են մուտքի, մշտական բնակության և զբաղվածության հարցերը:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը իրավունք է տալիս իրենց սեփական փոխադրումային փաստաթղթերով Պայմանավորվող կողմի պետության տարածքում ուղղակիորեն իրենց վաճառքի գրասենյակներում և իր գործակալների միջոցով իրականացնել օդային փոխադրումների վաճառք սպառողներին այն արժույթով, որը թույլատրվում է տվյալ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:

4. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերությանը, փոխադարձության հիմունքով, իրավունք ունի մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրականացնել վերգետնյա իր սեփական սպասարկումը (ինքնասպասարկումը) կամ իր հայեցողությամբ ընտրելու մրցակցող վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցող գործակալների միջև:

5. Պայմանավորվող կողմերից ցանկացածի նշանակված ավիաընկերությունը պետք է իրավունք ունենա մյուս Պայմանավորվող կողմի նույն օդանավակայանում շահագործվող այլ ավիաընկերություններին տրամադրելու վերգետնյա սպասարկման ծառայություններ:

6. Սույն Հոդվածի 4-րդ և 5-րդ պարբերություններում նշված իրավունքների կիրառումը ենթակա է միայն ֆիզիկական կամ գործառնական սահմանափակումների, որոնք առաջ են գալիս ի հաշիվ օդանավակայանների թռիչքային և ավիացիոն անվտանգության հարցերից: Բոլոր սահմանափակումները մշտապես կկիրառվեն ոչ պակաս բարենպաստ պայմանների ներքո, քան նման սահմանափակումների ներդրման պահին նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություն շահագործող այլ ավիաընկերություններին հասանելի առավել բավարարող պայմաններն են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։