Հոդված 25
Հոդված 25
Ուժի մեջ մտնելու կարգը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող կողմերի կողմից իրենց համապատասխան ներպետական ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ ձևով լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է ք. Բելգրադում, 2011 թվականի ապրիլի 4-ին, երկու բնօրինակից` հայերեն, սերբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր բնօրինակներն էլ հավասարազոր են: Մեկնաբանման որևէ տարաձայնության դեպքում անգլերեն տեքստը գերակայող է:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 5-ին
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի
Երթուղիների ցանկ
1. Սերբիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերություններին իրավունք է տրվում շահագործել օդային հաղորդակցություններ հետևյալ սահմանված երթուղիներով.
Կետեր Սերբիայում Կետեր Հայաստանում Միջանկյալ կետեր Կետեր
տարածքից դուրս
Ցանկացած կետեր Ցանկացած կետեր
2. Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերություններին իրավունք է տրվում շահագործել օդային հաղորդակցություններ հետևյալ սահմանված երթուղիներով.
Կետեր Հայաստանում Կետեր Սերբիայում Միջանկյալ կետեր Կետեր
տարածքից դուրս
Ցանկացած կետեր Ցանկացած կետեր
Դիտողություններ`
1. Տարածքից դուրս կետերը և միջանկյալ կետերը պետք է սահմանվեն հետագայում երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները կարող են շահագործել բոլոր միջանկյալ և տարածքից դուրս կետերը առանց երթևեկության ազատության հինգերորդ իրավունքի օգտագործման:
3. Հինգերորդ ազատության երթևեկության իրավունքի օգտագործումը Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև նախապես համաձայնեցման ենթակա առարկա է հանդիսանում:
4. Վերոհիշյալ երթուղիներով օդային հաղորդակցությունները շահագործելիս կամ իրականացնելիս, մի Պայմանավորվող Կողմի ցանկացած նշանակված ավիաընկերություն կարող է մտնել մարքեթինգային համաձայնությունների մեջ, ինչպիսիք են` կոդերի համատեղ օգտագործման համաձայնությունները.
ա) Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ,
բ) ցանկացած երրորդ երկրի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ` պայմանով, որ յուրաքանչյուր երկիր լիազորում կամ թույլատրում է համեմատելի համաձայնություններ մյուս Պայմանավորվող Կողմի ավիաընկերությունների և այլ ավիաընկերությունների միջև` դեպի այդ երկիր, երկրից և նրանով անցնող հաղորդակցությունների վրա,
պայմանով, որ առնչվող բոլոր ավիաընկերությունները`
ա) ունեն համապատասխան թույլտվություններ և երթևեկության իրավունքներ,
բ) բավարարեն նման համաձայնությունների նկատմամբ սովորաբար կիրառվող պահանջներին, և
գ) յուրաքանչյուր վաճառված տոմսի մասով` գնորդներին վաճառքի կետում տրամադրեն հստակ տեղեկատվություն, թե փաստացի որ ավիաընկերությունն է շահագործելու հաղորդակցության կամ երթուղու յուրաքանչյուր հատվածը և որ ավիաընկերության հետ է գնորդը մտնում պայմանագրային հարաբերությունների մեջ:
5. Կոդերի համատեղ օգտագործման համաձայնությունում մասնակցությունը չի հաշվարկվում որպես հաճախականություն այն ավիաընկերության համար, որը հաղորդակցությունը չի շահագործում:
6. Կոդերի համատեղ օգտագործման բոլոր համաձայնությունները ենթակա են երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 5-ին