Հոդված 18
Հոդված 18
Շահագործման մասին տեղեկատվության և վիճակագրության տրամադրում
Պայմանավորվող կողմերից ցանկացածի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` վերջիններիս խնդրանքով, պետք է տրամադրեն յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության վերաբերյալ պարբերական կամ այլ վիճակագրական տեղեկատվություն, որը կարող է հիմնավորված կերպ պահանջվել սահմանված երթուղիներով առաջին Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության կողմից տրամադրվող տարողության վերանայման նպատակով: Նման տվյալները պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն` պահանջվող որոշելու փոխադրումների քանակը և նման փոխադրման սկզբնակետերը և նպատակակետերը: