Հոդված 4
Հոդված 4
Ավիաընկերությունների նշանակում և շահագործման լիազորում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է իրավունք ունենա նշանակելու մեկ կամ մի քանի ավիաընկերություններ` սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով և այդպիսի նշանակումները դադարեցնելու կամ փոփոխելու իրավունք:
2. Նման նշանակման և նշանակված ավիաընկերության կողմից սահմանված ձևի և կարգի համաձայն հայտը ստանալուն պես, մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունը պետք է նվազագույն ընթացակարգային հետաձգմամբ տրամադրի համապատասխան շահագործման լիազորություններ և թույլտվություններ` պայմանով, որ.
ա) Սերբիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում`
i) ավիաընկերությունը հիմնադրված է Սերբիայի Հանրապետության տարածքում և իր մշտական գտնվելու վայրը գտնվում է Սերբիայի Հանրապետության տարածքում, և
ii) ավիաընկերությունը գտնվում է արդյունավետ կարգավորիչ հսկողության տակ Սերբիայի Հանրապետության կիրառելի օրենքների և կարգերի համաձայն,
iii) ավիաընկերության նկատմամբ սեփականության իրավունքն անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով իրականացվում և փաստացի վերահսկվում է Սերբիայի Հանրապետության և (կամ) Սերբիայի Հանրապետության քաղաքացիների կողմից կամ ԵԸԱԳ համաձայնագրի պայմանավորվող պետությունների կամ իրենց քաղաքացիների կողմից:
բ) Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում.
i) ավիաընկերությունը հիմնադրված է Հայաստանի Հանրապետության տարածքում և իր մշտական բնակության վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և
ii) ավիաընկերությունը գտնվում է արդյունավետ կարգավորիչ հսկողության տակ Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենքների և կարգերի համաձայն,
iii) ավիափոխադրողի նկատմամբ սեփականության իրավունքն անմիջականորեն կամ վերահսկիչ փաթեթի միջոցով իրականացվում և փաստացի վերահսկվում է Հայաստանի Հանրապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից:
գ) Նշանակված ավիաընկերությունը համապատասխանում է սույն Համաձայնագրի Հոդված 9-ում («Թռիչքների անվտանգություն և կառամատուցային տեսչական ստուգումներ») և Հոդված 10-ում («Ավիացիոն անվտանգություն») սահմանված դրույթներին:
դ) Նշանակված ավիաընկերությունը որակավորված է բավարարող այլ պայմաններին` սահմանված համաձայն նշանակումը ստացող Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնակարգերի, որոնք սովորաբար կիրառվում են Կոնվենցիայի դրույթներին համապատասխան միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման նկատմամբ:
3. Սույն Հոդվածի դրույթների համաձայն նշանակված և լիազորված ավիաընկերությունը կարող է ցանկացած պահի համաձայնեցված հաղորդակցությունները մեկնարկել: