Հոդված 12
Հոդված 12
Մաքսատուրքերից, հարկերից և այլ վճարներից ազատում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա իր տարածքում գործող կանոնակարգերի առավելագույն հնարավոր չափով պետք է ազատի մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, ավելացված արժեքի հարկերից, ակցիզային հարկերից, տեսչական վճարներից և այլ ազգային պարտադիր տուրքերից և այլ վճարներից` օդանավի, վառելիքի, քսայուղերի, սպառվող տեխնիկական միջոցների, պահեստամասերի, ներառյալ` շարժիչների, օդանավի սովորական սարքավորումների, օդանավի պաշարների (ներառյալ սնունդը, խմիչքները և հեղուկները, ծխախոտը և այլ ապրանքները` նախատեսված թռիչքի ընթացքում սահմանափակ քանակությամբ ուղևորներին վաճառելու կամ ուղևորների կողմից սպառելու համար) և այլ առարկաների առնչությամբ` նախատեսված օգտագործման կամ օգտագործվող միմիայն այդ ավիաընկերության օդանավի շահագործման կամ սպասարկման կապակցությամբ, ինչպես նաև տպագրված տոմսերի բլանկները, ավիաբեռնագրերը, ավիաընկերության տարբերանշանը կրող տպագրված ցանկացած նյութ և այդ ավիաընկերության կողմից անվճար բաժանվող սովորական գովազդային նյութերը:
2. Սույն հոդվածով տրամադրվող ազատումները պետք է կիրառվեն սույն հոդվածի 1-ին կետում թվարկված ապրանքների նկատմամբ.
ա) ներմուծված մեկ Պայմանավորվող կողմի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կողմից կամ նրա անունից,
բ) պահված մեկ Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավում մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս կամ այդ տարածքից մեկնելը, կամ
գ) մեկ Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավ վերցված մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում և նախատեսված` համաձայնեցված հաղորդակցություններում դրանք օգտագործման մտադրությամբ.
անկախ այն բանից, թե այդ առարկաները ամբողջովին կամ մասամբ օգտագործվել կամ սպառվել են ազատումը տրամադրած Պայմանավորվող կողմի պետության տարածքում` պայմանով, որ նման առարկաները չեն օտարվում նշված Պայմանավորվող կողմի պետության տարածքում:
Վերոհիշյալ ա), բ), գ) ենթակետերում հիշատակված պաշարները կարող են պահանջվել պահելու մաքսային իշխանությունների վերահսկողության կամ հսկողության տակ: