Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Միջոցների փոխանցում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը պետք է, ըստ պահանջի, ծախսերի նկատմամբ գումարների ավելցուկը փոխանցելու իրավունք տրամադրի այդ Պայմանավորվող կողմի տարածքում օդային փոխադրման վաճառքից, այլ հարակից առարկաներից և ծառայությունների վաճառքից, ինչպես նաև կոմերցիոն տոկոսները` վաստակած այդ հասույթներից (ներառյալ ավանդներից տոկոսների փոխանցումը) հասույթի վաստակման Պայմանավորվող կողմի տարածքում գործող արտարժույթի փոխանակման կարգերի համաձայն:

2. Նման փոխանցումները պետք է իրականացվեն ցանկացած փոխարկելի արտարժույթով` հասույթի վաստակման Պայմանավորվող կողմի տարածքում գործող արտարժույթի փոխանակման կարգերի համաձայն: Նման փոխանցումները պետք է կատարվեն պաշտոնական փոխարժեքի դրույքներով կամ, որտեղ չկա պաշտոնական փոխարժեք, ներկա վճարումների համար արտարժույթի շուկաներում գերակայող պաշտոնական փոխարժեքների հիման վրա:

3. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը գործողության մեջ է դնում մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության ծախսերի նկատմամբ հասույթների ավելցուկի փոխանցման նկատմամբ ցանկացած սահմանափակում, մյուս Պայմանավորվող կողմն իրավունք ունի նմանատիպ սահմանափակումներ ներդնելու առաջին Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ:

4. Եթե Պայմանավորվող կողմերի միջև գոյություն ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կամ հատուկ համաձայնագիր, որը կարգավորում է միջոցների փոխանցումը, ապա այդ համաձայնագրի դրույթները պետք է լինեն գերակայող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։