Հոդված 15
Հոդված 15
Սակագներ
1. Սույն համաձայնագրի առնչությամբ Պայմանավորվող կողմերից ցանկացածի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջվել միջազգային օդային փոխադրումների շահագործման սակագները գրանցել տեղեկատվական նպատակով:
2. Առանց սահմանափակելու յուրաքանչյուր Պայմանավորվող կողմում ընդհանուր մրցակցության կիրառումը և սպառողական օրենքը` Պայմանավորվող կողմերի միջամտությունը կարող է ձեռնարկվել նպատակ ունենալով.
ա) կանխել չհիմնավորված խտրական սակագները կամ գործելակերպերը,
բ) պաշտպանել սպառողներին սակագներից, որոնք չհիմնավորված բարձր են կամ չհիմնավորված սահմանափակիչ բնույթ ունեն կամ գերակայող դիրքի չարաշահման, կամ ավիափոխադրողների միջև փոխհամաձայնեցումների գործելակերպերի պատճառով, և
գ) պաշտպանել նշանակված ավիաընկերություններին սակագներից, որոնք արհեստականորեն ցածր են կառավարության ուղղակի կամ անուղղակի նպաստի կամ օժանդակության պատճառով:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է ձեռնարկի միակողմանի գործողություն կանխելու Պայմանավորվող կողմերից ցանկացածի կողմից նշանակված ավիաընկերությունների կողմից գանձման ենթակա կամ գանձվող սակագների ներդրման կամ շարունակման համար` սույն Համաձայնագրով միջազգային օդային հաղորդակցությունների նպատակով: Եթե կողմերից որևէ մեկը գտնում է, որ նման ցանկացած սակագին անհամապատասխանության մեջ է սույն Հոդվածում սահմանվող նկատառումների հետ, ապա այն պետք է խնդրի խորհրդակցությունների անցկացում և մյու Պայմանավորվող կողմին ծանուցի իր դժգոհության պատճառների վերաբերյալ` սակագինը իրեն ներկայացնելու օրվանից 14 օրվա ընթացքում: Այս խորհրդակցությունները պետք է տեղի ունենան ոչ ուշ, քան խնդրանքը ստանալու օրվանից երեսուն (30) օր: Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնության են գալիս այն գնի շուրջ, որի համար տրվել էր դժգոհության ծանուցում, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է գործադրի իր առավելագույն ջանքերը այդ համաձայնությունը գործողության մեջ դնելու համար: Առանց նմանատիպ փոխհամաձայնության, սակագինը չպետք է դրվի գործողության մեջ կամ շարունակի գործել: