Հոդված 16
Հոդված 16
Չվացուցակների հաստատում
1. Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնեն իրենց երթևեկության ծրագրերը` հաղորդակցությունների շահագործումը սկսելուց առնվազն երեսուն (30) օր առաջ: Ծրագիրը, մասնավորապես, պետք է ներառի չվացուցակները, հաղորդակցությունների հաճախականությունը և շահագործման մեջ օգտագործվելիք օդանավերի տիպերը:
2. Հաստատված չվացուցակներում ավելի ուշ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է նույնպես ներկայացվի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը: