Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Խորհրդակցություններ

1. Սերտ համագործակցության ոգով երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պարբերաբար պետք է հաղորդակցվեն, ինչն էլ կարող է լինել քննարկման կամ գրագրության միջոցով` հավաստիացնելու սերտ համագործակցությունը սույն Համաձայնագրի և նրա Հավելվածների իրականացման վրա ազդող բոլոր հարցերում:

2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ խնդրել խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման, իրականացման կամ փոփոխման, կամ սույն համաձայնագրի համապատասխանության վերաբերյալ: Նման խորհրդակցությունը պետք է սկսվի մյուս Պայմանավորվող կողմից գրավոր խնդրանքի ստանալու ամսաթվից վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերն այլ կերպ չեն համաձայնել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։