Հոդված 21
Հոդված 21
Վեճերի լուծման կարգը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած տարաձայնություն պետք է կարգավորվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև անմիջական բանակցությունների միջոցով: Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ, տարաձայնությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ուղիներով:
2. Եթե տարաձայնությունը հնարավոր չէ կարգավորել վերը նշված 1-ին կետի համաձայն, Պայմանավորվող կողմերից ցանկացածի խնդրանքով այն որոշման կայացման համար պետք է ներկայացվի երեք դատավորներից բաղկացած արբիտրաժային դատարան:
3. Տվյալ դեպքում արբիտրաժային դատարանը պետք է կազմվի հետևյալ կերպ.
ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի մեկ անդամ,
բ) Երրորդ դատավորը, որը պետք է լինի երրորդ երկրի քաղաքացի և որը պետք է ղեկավարի արբիտրային դատարանը որպես նախագահ, պետք է, նշանակվի երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ,
գ) Նման անդամները պետք է նշանակվեն երկու (2) ամսվա և նման նախագահը` երեք (3) ամսվա ընթացքում` այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից ցանկացածը դիվանագիտական հայտագրով տեղեկացրել է իր մտադրության մասին արբիտրային դատարանին անհամաձայնությունը ներկայացնելու վերաբերյալ:
4. Եթե վերը նշված 3-րդ կետում սահմանված ժամկետները չեն պահպանվել, ցանկացած Պայմանավորվող կողմ, ցանկացած այլ համապատասխան պայմանավորվածության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Խորհրդի նախագահին` անհրաժեշտ նշանակումներ կատարելու համար: Եթե Նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերի ցանկացած քաղաքացի կամ եթե նա զրկված է նման գործառույթն իրականացնելուց, իրեն փոխարինող փոխնախագահը պետք է կատարի անհրաժեշտ նշանակումները:
5. Արբիտրային դատարանը պետք է իր որոշումները կայացնի ձայների մեծամասնությամբ: Նման որոշումները պետք է լինեն պարտադիր Պայմանավորվող կողմերի համար:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք կատարի արբիտրային դատավարություններում իր անդամի, ինչպես նաև իր ներկայացուցչության ծախսերը: Նախագահի և ցանկացած այլ ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: Բոլոր այլ դեպքերում արբիտրային դատարանը պետք է ինքը սահմանի իր սեփական ընթացակարգը: