Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Պայմանավորող կողմերի ազգային օրենսդրության կիրառում

1. Մի Պայմանավորվող կողմի պետության օրենքները և կանոնակարգերը, որոնք վերաբերում են միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված օդանավի` իր տարածք մուտք գործելուն, մնալուն կամ տարածքից մեկնելուն կամ այդ տարածքում գտնվելիս նման օդանավի շահագործմանը և նավիգացիային, պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության օդանավի նկատմամբ և պետք է պահպանվեն նման օդանավի կողմից տարածք մտնելիս, տարածքից մեկնելիս և տարածքում գտնվելիս:

2. Մի Պայմանավորվող կողմի պետության օրենքները և կանոնակարգերը, որոնք վերաբերում են օդանավով ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի և փոստի իր տարածք մուտք գործելուն, մնալուն, տարանցման կամ տարածքից մեկնելուն` ներառյալ կանոնակարգերը` կապված մուտք գործելու, մաքսազերծման, ներգաղթի և արտագաղթի, անձնագրերի, մաքսատան, արժութային և սանիտարային միջոցառումների հետ, պետք է պահպանվեն մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կողմից առաջին Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելիս, մեկնելիս և տարածքում գտնվելու ընթացքում:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է սույն հոդվածով նախատեսված օրենքների և կարգերի կիրառման առումով նախընտրություն տա իր սեփական ավիաընկերությանը կամ ցանկացած այլ ավիաընկերությանը նմանատիպ միջազգային օդային հաղորդակցությունների մեջ ներգրավված մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։