Հոդված 8
Հոդված 8
Վկայականների և լիցենզիաների ճանաչում
1. Թռիչքային պիտանիության վկայականները, իրավասության վկայականներն ու լիցենզիաները տրված կամ ճանաչված մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կողմից և դեռևս ուժի մեջ գտնվող, պետք է վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կողմից սույն Համաձայնագրով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով` պայմանով, որ պահանջները, որոնց ներքո տրվել կամ ճանաչվել են նման վկայականներն ու լիցենզիաները համապատասխան և համաձայն Կոնվենցիայով սահմանված նվազագույն չափանիշներին:
2. Այնուամենայնիվ, մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններն իրավունք են վերապահում մերժելու մյուս Պայմանավորվող կողմի կամ այլ պետության ավիացիոն իշխանությունների կողմից իր քաղաքացիներին տրված կամ վավեր ճանաչված իրավասության վկայականների ու լիցենզիաների վավեր ճանաչումը` իր սեփական պետության տարածքի վրայով թռիչքների կամ վայրէջքների նպատակով: