Հոդված 16
Հոդված 16
ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
1. Անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի դերասանը, ռադիոյի կամ հեռուստատեսության ոլորտի աշխատակիցը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Եթե արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Պայմանավորվող պետությունում արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունից ստացված եկամտի նկատմամբ, եթե այդ Պետություն կատարվող այցն ամբողջությամբ կամ մեծ մասամբ ապահովվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի հանրային միջոցներով կամ նրանց տեղական իշխանության մարմինների կողմից: Այդ դեպքում եկամուտը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է արվեստի գործիչը կամ մարզիկը: