Հոդված 21
Հոդված 21
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չնշված տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից բացի, այլ եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամտի փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և գույքը կամ իրավունքը, որոնց մասով վճարվել է եկամուտը, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
3. Անկախ 1-ին կետի դրույթներից, եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից` վիճակախաղերից, խաչբառերից, մրցավազքերից, ներառյալ ձիավազքից, թղթախաղից և ցանկացած բնույթի այլ խաղից կամ ցանկացած տիպի կամ բնույթի մոլախաղից կամ խաղադրույքներից ստացված շահումների տեսքով, ապա նման եկամուտը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում: